Գործելու է բնապահպանական ֆոնդը


Գործելու է բնապահպանական ֆոնդը

  • 29-03-2012 17:43:29   | Հայաստան  |  Տնտեսութիւն
Մարտի 29-ի նիստում Հայաստանի կառավարութիւնը հաստատել է ՀՀ բնապահպանութեան նախարարութեան «Բնապահպանական նպատակային ֆոնդ» ծրագրի գծով արտաբիւջետային հաշուի միջոցների ծախսման 2012 թ. նախահաշիւը: Ըստ ՀՀ կառավարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան, հաստատուել են նաեւ ՀՀ ԿԱՅ ոստիկանութեան մի շարք ծրագրերի գծով արտաբիւջետային հաշուի միջոցների ծախսման 2012 թ. նախահաշիւները, յատուկ նշանակութեան հողերում քաղաքաշինական գործունէութիւն իրականացման կարգը, ՀՀ ԿԱՅ քաղաքացիական աւիացիայի գլխաւոր վարչութեան արտաբիւջետային հաշուի միջոցների ծախսման 2012 թ. նախահաշիւը, 2012-2014 թթ. ՀՀ ԿԱՅ ոստիկանութեան անասնաբուժական ոստիկանական դասակի կողմից կ'արանտինային սահմանափակումների իրականացման ծրագիրը: ՀՀ կառավարութիւնը հաւանութիւն է տուել «Նօտարիատի բնագաւառում էլեկտրօնային կառավարման ներդրման հայեցակարգինէ. համակարգի ներդրմամբ նօտարների եւ պետական մարմինների միջեւ կը ստեղծուի էլեկտրօնային կապ, որը կը նպաստի նօտարական գործողութիւնների ճիշտ եւ արագ կատարմանը, քաղաքացիների սպասարկման որակի բարձրացմանը, «սեյսմիկ ռիսկի գնահատման ծրագրերի կ'ատարելագործումէ ծրագրին, որի նպատակն է միջազգային պրակտիկայում կիրառուող սեյսմիկ ռիսկի մակարդակի գնահատման համակարգչային ծրագրերից ընտրել Հայաստանի պայմաններին մօտ ծրագիր եւ այն յարմարեցնել Հայաստանի տարածքի սեյսմիկ ռիսկի գնահատմանը եւ քարտէզագրմանը: Գործադիրն ի գիտութիւն է ընդունել ՀՀ ֆինանսների նախարարութեան աշխատակազմի «Թանկարժէք մետաղների եւ թանկարժէք քարերի պետական գանձարան» գործակալութեան պայուստների 2011 թ. համալրման եւ ծախսման հաշուետուութիւնը: Կառավարութիւնը որոշել է հիմնադրել «Աուտիզմ ազգային հիմնադրամ», հաստատել դրա կանոնադրութիւնը: Որոշման ընդունմամբ ակնկալւում է ստեղծել աուտիզմ եւ զարգացման այլ խանգարում ունեցող անձանց վերականգնման, կրթութեան եւ զբաղուածութեան անհրաժեշտ պայմաններ:
  -   Տնտեսութիւն