Հայաստանի ԿԲ նախագահը կը մասնակցի «հայաստանի բանկային հատուածի նոր իրականութիւնէ խորագիրը կրող հայ-լիբանանեան կլոր սեղանին


Հայաստանի ԿԲ նախագահը կը մասնակցի «հայաստանի բանկային հատուածի նոր իրականութիւնէ խորագիրը կրող հայ-լիբանանեան կլոր սեղանին

  • 29-03-2012 18:25:26   |   |  Տնտեսութիւն
Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջաւադեանի գլխաւորած պատուիրակութիւնը մարտի 29-31-ին այցելելու է Բէյրութ, որտեղ մասնակցելու է «հայաստանի բանկային հատուածի նոր իրականութիւնէ խորագիրը կրող հայ-լիբանանեան կլոր սեղանին: Ինչպէս «Նոյեան Տապան»-ին յայտնեցին ԿԲ հասարակայնութեան հետ կապերի ծառայութիւնից, կլոր սեղանի ընթացքում, որին մասնակցելու են ՀՀ Նախագահի յատուկ յանձնարարութիւններով դեսպան Լեւոն Սարգսեանը, Լիբանանում Հայաստանի արտակարգ եւ լիազօր դեսպան Աշոտ Քոչարեանը, Հայաստանի առեւտրային բանկերի ղեկավարները, Լիբանանի բանկային եւ գործարար շրջանակների ներկայացուցիչները, քննարկուելու են «Հայաստանի ֆինանսական համակարգը` ընդլայնում, կ'այունութիւն» եւ «Հայաստանի բանկային համակարգը` զարգացումներ եւ միտումներ» թեմաները: Այցի շրջանակում Արթուր Ջաւադեանը հանդիպումներ է ունենալու Լիբանանի կենտրոնական բանկի նախագահ Ռիադ Սալամէի եւ Լիբանանի բանկերի ասոցիացիայի նախագահ Ջոզեֆ Թորբիի հետ, ինչպէս նաեւ լիբանանեան մի շարք ֆինանսական կառոյցների ղեկավարների հետ:
  -   Տնտեսութիւն