Զաղկազարդի շքեղ թափոր՝ Թեհրանի փողոցներում


Զաղկազարդի շքեղ թափոր՝ Թեհրանի փողոցներում

  • 02-04-2012 14:43:54   |   |  Հասարակութիւն

Ապրիլի 1–ին Ծաղկազարդի տօնի առիթով Թեհրանի Հայոց եկեղեցիներում մատուցւեծին Ս. Եւ անմահ պատարագ։ «Սարդարապատ» քաղաքամասի Սրբոց Վարդանանց եկեղեցում արարողութիւններից յետոյ տեղի ունեցան ուռեանների օրհնութեան արարողութիւն։ Պատարագիչն էր Կիլիկիոյ Կաթողկոսութեան միաբաններից՝ տէր Պօղոս աբեղան իսկ սպասարկում էր Տէր Մաշտոց քհնյ. Խաչատրեանը։ Արարողութիւնից յետոյ հոծ թւով հաւատացեալ բազմութիւնը ծաղկազարդի թափոր կազմակերպելով շրջեցին «Սարդարապատ» քաղաքամասի փողոցները, եւ վերջում վերադարձան եկեղեցի։ Տեսարանը բաւականին հետաքրքիր էր մանաւանդ մուսուլման հայրենակիցների համար, որոնք թոյլտւութիւն էին ստանում թափորի հետ լուսանկարւելու համար։ Թափորը կարեւոր էր նաեւ այն իմաստով, որ յիշեցնում էին թաղամասի հայ բնակչութեան ներկայութիւնը։ Թեհրան– Ազատ Լրագրող՝ Վաչիկ Վարդեւան
  -   Հասարակութիւն