ԱԺ մեծամասնական 41 մանդատների համար կը պայքարեն 155 թեկնածուներ


ԱԺ մեծամասնական 41 մանդատների համար կը պայքարեն 155 թեկնածուներ

  • 02-04-2012 17:19:08   | Հայաստան  |  Քաղաքական
41 ընտրատարածքային ընտրական յանձնաժողովները սահմանուած ժամկէտում` մինչեւ ապրիլի 1-ի ժամը 18-ը, գրանցել են Ազգային ժողովի մայիսի 6-ի ընտրութիւններում մեծամասնական ընտրակարգով առաջադրուած պատգամաւորութեան 155 թեկնածուների: Ըըհ-ներում նախապէս առաջադրուած թեկնածուներից 23-ն ինքնաբացարկ են յայտնել, եւս 2-ի գրանցումը մերժուել է: Գրանցուած 155 թեկնածուներից 33-ն առաջադրուած են Հայաստանի Հանրապետական կուսակցութեան կողմից, 15-ը`«Բարգաւաճ Հայաստան», 11-ը` «Օրինաց երկիր», 8-ական` Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն եւ «Հայոց Համազգային Շարժում», 6-ը` «ժառանգութիւն», 2-ը` «ժողովրդավարական Հայրենիք», 1-ական` «Հանրապետութիւն», Հայաստանի Մարքսիստական, Հայաստանի Կոմունիստական, Ժողովրդական, Հայաստանի Ժողովրդական, «ժողովրդավարական ուղի», Հայաստանի Լիբերալ կուսակցութիւնների կողմից, 65-ը` ինքնաառաջադրմամբ: Ապրիլի 8-ից պաշտօնապէս կը մեկնարկի նախընտրական քարոզարշաւը: Այն կ'աւարտուի մայիսի 4-ի ժամը 24.00-ին:
  -   Քաղաքական