Երեւանում կը հիմնուի ուռուցքաբանական հիւանդութիւնների բուժման գերժամանակակից կենտրոն
02-04-2012 17:07:17 | Հայաստան | Հասարակութիւն
Վարչապետ Տիգրան Սարգսեանի ներկայութեամբ ՀՀ կառավարութիւնում Հայաստանի Ազգային մրցունակութեան հիմնադրամի (ԱՄՀ) եւ բելգիական «Global Medical Solutionsէ ընկերութեան միջեւ ստորագրուել է փոխըմբռնման յուշագիր: Այն ստորագրել են ԱՄՀ գործադիր տնօրէն Արման Խաչատուրեանը եւ «Global Medical Solutionsէ ընկերութեան գլխաւոր գործադիր տնօրէն Հայկ Բաքրջեանը:
ԸստՀՀ կառավարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան, Ամհ-ի եւ Global Medical Solutions ընկերութեան համագործակցութեամբ Երեւանում կը հիմնուի ուռուցքաբանական հիւանդութիւնների բուժման գերժամանակակից կենտրոն, որի համալիրն իր մէջ ներառում է տեխիկական բարձր յագեցուածութեամբ երեք բաժանմունքներ. լաբորատորիայ` ռադիօիզոտոպների սինթեզման «ցիկլոտրոնէ սարքով, ախտորոշման կենտրոն` Հայաստանում նախատիպը չունեցող PET նորագոյն սկաներով, որը հնարաւորութիւն է տալիս օրգանիզմում յայտնաբերել դեռեւս սաղմնային վիճակում գտնուող ուռուցքը, եւ կլինիկա, որտեղ իրականացուելու է այդ նոյն ռադիօիզոտոպներով բուժումը: Կենտրոնում հնարաւոր կը լինի արդիական տեխնոլոգիաների կիրառմամբ վաղօրօրք յայտնաբերել ուռուցքային գոյացութիւնները, ինչը կը նպաստի օնկոլոգիական հիւանդութիւնների բուժման արդիւ նաւէտութեանը եւ մահացութիւնների նուազմանը: Այն նաեւ հնարաւորութիւն կը տայ իւրաքանչիւր հիւանդի համար ընտրել բուժման կոնկրէտ եղանակ եւ կը խթանի Հայաստանում միջուկային բժշկութեան զարգացմանը:
Կենտրոնի կառավարումը վստահուել է Global Medical Solutions ընկերութեանը, քանի որ նա այս բնագաւառում ունի միջազգային մեծ փորձ: GMS-ի գլխաւորութեամբ նման կենտրոններ են գործում Աւստրալիայում, Բրազիլիայում, Չինաստանում, Հոնգկոնգում, Նոր Զելանդիայում, Ֆիլիպիններում, Թայուանում եւ Թայլանդում:
ուռուցքաբանական կենտրոնի ծրագիրն իրականացւում է պետական-մասնաւոր համագործակցութեամբ: Ծրագիրը գնահատւում է 35 մլն եւրոյ:
Վիճակագրութեան համաձայն` իւրաքանչիւր տարի չարորակ նորագոյացութիւնների հիւանդութիւններից Հանրապետութիւնում հաշմանդամ է դառնում շուրջ 2 հազար 700 մարդ: Այդ առումով տարեկան տնտեսական վնասը գերազանցում է 75 մլն դրամը: Հիւանդացութեան ցուցանիշների աճի նման տեմպերի պահպանման պարագայում այդ թիւը տարէցտարի կը կրկնապատկուի: Եթէ 100 հազ. բնակչութեան հաշուարկով 1995 թուականին այդ թիւը կազմում էր 125 դէպք, իսկ 2000թ.`185 դէպք, ապա այսօր այն հասել է շուրջ 235 դէպքի: