«Հարաւկովկասեան երկաթուղի» ՓԲԸ-ն կը պահպանի գործող բեռնափոխադրումների շտկման գործակիցները
03-04-2012 16:24:46 | Հայաստան | Տնտեսութիւն
«Հարաւկովկասեան երկաթուղի»ՓԲԸ-ն ապրիլին կը պահպանի 2012 թուականի 1-ին եռամսեակում գործող բեռնափոխադրումների շտկման գործակիցները:
Հայաստանի Հանրապետութեան տնտեսութեան աջակցութեան, գնաճային ռիսկերի նուազման նպատակով` «հարաւկովկասեան երկաթուղիէ ընկերութիւնը 2012 թուականի իր Սակագնային քաղաքականութեան շրջանակներում անփոփոխ է թողել միջազգային հաղորդակցութիւնում փոխադրման սակագնի հաշուարկման ժամանակ կիրառուող շտկման գործակիցները 2012 թուականի ապրիլի համար:
Այսպիսով, ապրիլի 1-ից մինչեւ 30-ը կը կիրառուեն առաջին եռամսեակի շտկման գործակիցները:
Իսկ մայիսի 1-ից մինչեւ յունիսի 30-ը փոխադրման սակագնի հաշուարկման ժամանակ կը կիրառուեն հետեւեալ գործակիցները`
Շարժակազմի տեսակ Հեռաւորութիւն Շտկման գործակից
Արտահանման հաղորդակցութիւնում Ներմուծման հաղորդակցութիւնում
Ունիւերսակ եւ յատուկ շարժակազմ (բացառութեամբ «հկէէ ՓԲԸ ՍՔ 2-3 հաւելուածներում նշուած շարժակազմի) Մինչեւ 250 կմ
0,69 0,88
251 կմ-ից սկսած
0,88
0,97
Նաւթաբենզինային ցիստերներ եւ բունկերային կիսաւագոներ Մինչեւ 250 կմ
- 0,55
251 կմ-ից սկսած
- 0,60