Վահան Յովհաննիսեան. «Եվրանեսթ»-ի ԽՎ-ն վերածուեց հակահայկական քարոզչութեան դաշտի
03-04-2012 16:59:26 | | Քաղաքական
Բաքւում ընթացող «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում անսպասելի ելոյթ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը` կոշտ ձեւակերպումներով անդրադառնալով ԼՂ հիմնախնդրի կարգաւորման գործընթացին:
Ինչպէս Բաքուից «yerkir.am»-ին յայտնել է «Եվրանեսթ»Խորհրդարանական վեհաժողովում հայաստանեան պատուիրակութեան անդամ, ՀՀԿ պատգամաւոր Յովհաննէս Սահակեանը, «Ալիեւի ելոյթը բաւականին կոշտ շեշտադրումներով էր: Ակնյայտ էր, որ ելոյթն ուղղուած էր նաեւ եւրոպացի գործընկերներին: Ինչպէս միշտ, նա հին երգն էր երգում, «օկուպացուածէ տարածքներից էր խօսում, թէ իբր հայերը ֆաշիստներ են, Ցեղասպանութիւն են իրագործել, կանանց եւ երեխաների են սպանել...»,- նշել է Հ. Սահակեանը եւ յաւելել, որ ելոյթը բաւական երկար էր, անսպասելի, քանի որ ի սկզբանէ ասուել է, որ «Եվրանեսթը»նման ելոյթների հարթակ չէ:
Ըստ նոյն լրատուամիջոցի, «Եվրանեսթ»ԽՎ Բիւրոյի անդամ, «Եվրանեսթ»ԽՎ-ում հայաստանեան պատուիրակութեան ղեկավար, ՀՀ Ազգային ժողովի «ՀՅԴ» խմբակցութեան ղեկավար Վահան Յովհաննիսեանն այդ ելոյթի կապակցութեամբ ներկայացրել է Հայաստանի պատուիրակութեան բողոքը: Փաստաթղթում, որը բաժանուել է Վեհաժողովի մասնակիցներին, մասնաւորապէս, նշւում է.
«Ես կը ցանկանայի հետ կանչել այն նամակը, որն ուղարկել եմ Բիւրոյի բոլոր անդամներին մինչեւ «Եվրանեսթ»-ի երկրորդ լիագումար նիստը, որը տեղի ունեցաւ Բաքւում:
Ես փորձել եմ զգուշացնել Բիւրոյի բոլոր անդամներին, որ այս Վեհաժողովը կարող է չարաշահուել Ադրբեջանի իշխանութիւնների կողմից, ովքեր յայտարարութիւններ կարող են անել` վնասելով համագործակցութեան հիմնական ոգին:
Ցաւօք, մենք Բաքւում ականատես եղանք այն բանին, ինչը կանխատեսւում էր. «Եվրանեսթ»-ի ԽՎ-ն վերածուեց պատմութեան անբարեխիղճ ընթերցման եւ միջազգային իրաւունքի կողմնակալ մեկնաբանման վրայ հիմնուած հակահայկական քարոզչութեան դաշտի:
«Եվրանեսթ»-ի հայկական պատուիրակութիւնը յայտնում է իր խորին դժգոհութիւնը Ադրբեջանի կողմից հիւրընկալութեան արտօնութիւնները չարաշահելու կապակցութեամբ: Մենք կոչ ենք անում Վեհաժողովին` աւելի զգուշօրէն ընտրել անցկացման վայրը, որպէսզի չհնչեն յայտարարութիւններ, որոնք կարող են ոչնչացնել փոխըմբռնման, համագործակցութեան ոգին, որը մենք ձեռք ենք բերել` բազում խնդիրներ յաղթահարելով:
Վախենում եմ, որ այդ խնդիրները վերադառնում են»:
Իսկ Հայաստանի պատուիրակութեան անդամ, ՀՀ ԱԺ «հյդէ խմբակցութեան անդամ Լիլիթ Գալստեանն իր ելոյթում ընդգծել է, որ «Հայաստանը միացաւ «Եվրանեսթին», վստահ լինելով, որ Արեւելեան համագործակցութիւնը մի համայնք է, որի բոլոր անդամները ունեն հաւասար պարտականութիւններ, սկզբունքներ, արժէքներ եւ, որ ամենակարեւորն է, յարգում են միջազգային իրաւունքի հիմնական սկզբունքները եւ ազատութիւնը:
Մենք միացանք «Եվրանեսթին», վստահ լինելով, որ կը կարողանանք համատեղ ուժերով ստեղծել քաղաքական եղանակ, որտեղ կառուցողական երկխօսութիւններ կը լինեն` հիմնուած ըմբռնումի եւ յարգանքի վրայ:
Ցաւօք, այսօր առաւօտեան Վեհաժողովը սկսուեց մի յայտարարութեամբ, որում ոչ միայն բացակայում էր իրավիճակի օբյեկտիւ նկարագրութիւնը, այլեւ այն խոչընդոտ է ԼՂՀ հակամարտութեան կարգաւորման համար, նաեւ խանգարում է «Եվրանեսթի» Խորհրդարանական վեհաժողովին` ստեղծելու քաղաքական շրջանակ անդամ երկրների միջեւ համագործակցութիւն եւ ձեւաւորելու ժողովրդավարութիւն:
Որպէս ՀՅԴ կուսակցութեան անդամ, Սոցինտերնի հիմնադիր անդամ`ես չեմ կարող հանդուրժել այն հանգամանքը, որ ինձ ընդունում են որպէս ֆաշիստի, անկախ նրանից, թէ ով է նման յայտարարութիւն անում, եւ յատկապէս` այն երկրում, որտեղ մեր սոցիալիստ ընկերներն են ձերբակալւում` իրենց քաղաքական հայեացքները յայտնելու համար»,- իր ելոյթում յայտարարել է Լիլիթ Գալստեանը: