Սուր կտրող գործիքով մարմնական վնասուածքներ են ստացել ԵՊՀ կենտրոնական մասնաշէնքի 1-ին յարկում
03-04-2012 18:20:34 | Հայաստան | Հասարակութիւն
Ապրիլի 3-ին, ժամը 14.10-ին, հիւանդանոցից ոստիկանութեան Մարաշի բաժանմունքում ահազանգ է ստացուել, որ Երեւանի պետական համալսարանի մօտից որովայնի վնասուածքով բուժօգնութեան է տեղափոխուել 1990 թ. ծնուած Սարգիս Նազարէթեանը: Իսկ ժամը 15.30-ին հիւանդանոցից կրկին ահազանգ է ստացուել. նոյն վայրից եւ համանման վնասուածքով բուժօգնութեան է տեղափոխուել 1992 թ. ծնուած Գոռ Խաչատրեանը:
Ըստ ՀՀ ոստիկանութեան Հասարակայնութեան հետ կապերի եւ լրատուութեան վարչութեան հաղորդագրութեան, պարզուել է, որ նոյն օրը, ժամը 13.30-ի սահմաններում, ԵՊՀ կենտրոնական մասնաշէնքի 1-ին յարկում անյայտ անձը սուր կտրող գործիքով մարմնական վնասուածքներ է պատճառել Ս. Նազարէթեանին եւ Գ. Խաչատրեանին:Նշանակուել է դատաբժշկական փորձաքննութիւն:Հանգամանքները պարզւում են:Կատարւում է քննութիւն: