Ձնահիւսի վտանգը չէզոքացուել է Ջաջուռ–Մայիսեան երկաթգծի 7-րդ կիլոմետրի հատուածում
04-04-2012 13:31:18 | | Տնտեսութիւն
Ապրիլի 4-ի, ժամը` 10.05-ին վերսկսուել են Ջաջուռ–Մայիսեան երկաթգծի 7-րդ կիլոմետրի հատուածում պայթեցման եղանակով ձնահիւսի սպառնալիքի վերացման աշխատանքները:
Դէպքի վայրում են գտնուել ՀՀ ԱԻՆ Շիրակի մարզային եւ յատուկ փրկարարական ջոկատի օպերատիւ խմբերը: Աշխատանքներն իրականացուել են մարզային փրկարարական վարչութեան պետ, փ/ծ գնդապետ Մ. Սարիբէկեանի ղեկավարութեամբ:
Ժամը 11.37-ից մինչեւ 15.06-ն իրականացուել է 3 պայթիւն: Չէզոքացուել է նոր ձնահիւսի առաջացման վտանգը (ձեան շերտի հաստութիւնը կազմում էր մօտ 1 մ, իսկ վտանգաւոր հատուածի երկարութիւնը` 35-40 մ):