ԵԱՀԿ գրասենեակը` միջազգային փորձի ներդրմամբ, աջակցում է Հայաստանում թուային հեռարձակման համակարգին անցման գործընթացին <br />


ԵԱՀԿ գրասենեակը` միջազգային փորձի ներդրմամբ, աջակցում է Հայաստանում թուային հեռարձակման համակարգին անցման գործընթացին

  • 30-09-2010 22:50:16   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
ԵՐԵՒԱՆ, 30 սեպտեմբերի 2010 թ. - Այսօր Երեւանում ԵԱՀԿ գրասենեակի կողմից կազմակերպուած սեմինարի առանցքում էր անալոգային համակարգից հեռարձակման թուային համակարգի անցման միջազգային փորձը, մարտահրաւէրներն ու հնարաւորութիւնները: Սեմինարին մասնակցում էին տեղական հեռարձակողներ, Զլմ-ների, կառավարութեան, քաղաքացիական հասարակութեան եւ այլ կառոյցների ներկայացուցիչներ` ուսումնասիրելու թուային հեռարձակման անցման միջազգային փորձը: Միջոցառման մասնակիցները քննարկեցին նաեւ թուային անցման գործընթացի օրէնսդրական եւ կարգաւորման խնդիրները: «Հեռարձակման թուայնացումը պէտք է խթանի Զլմ-ների առաւել բազմակարծիք դաշտի ձեւաւորմանը: Անցման լաւ մշակուած քաղաքականութիւնը եւ օրէնսդրական դաշտի առկայութիւնը անհրաժեշտ են բարեյաջող անցումային գործընթացի համար», - ասաց ԵԱՀԿ երեւանեան գրասենեակի ղեկավար դեսպան Սերգեյ Կապինոսը. «Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանութիւններին շարունակել հեռարձակման ոլորտը կարգաւորող օրէնսդրութեան բարեփոխումները` անդրադառնալու առկայ օրէնսդրական բացերին: Էահկ-ն պատրաստակամ է աջակցել այս ջանքերին»: Լատուիացի փորձագէտ Անդրիս Մելլակաուլսը նշեց. «Այս միջոցառումը լաւ հնարաւորութիւն է օգտուելու միւս երկրների փորձից` խուսափելու անցումային գործընթացում յաճախ ի յայտ եկող լուրջ բարդութիւններից եւ երաշխաւորելու յետագայ տարիներին Զլմ-ների նոր դաշտի սահուն անցումը»: Հայաստանի հեռարձակման օրէնսդրութիւնում վերջերս ընդունուած փոփոխութիւնները նախատեսում են անցում թուային հեռարձակման 2015 թ-ին.: Հեռարձակման նոր արտօնագրերի տրամադրման համար մրցոյթն արդէն յայտարարուել է, եւ արտօնագրերը կտրուեն տաս տարի ժամկէտով: ԵԱՀԿ երեւանեան գրասենեակի աջակցութեամբ կազմակերպուած սեմինարը Հայաստանում հեռարձակման թուայնացման գործընթացի շուրջ հանրային քննարկումների խթանմանն ուղղուած ծրագրի մաս է կազմում: Ծրագիրն իրականացւում է Շուէդիայի կառավարութեան ֆինանսական աջակցութեամբ:
  -   Մամլո հաղորդագրություն