«ՀԿԷ» ՓԲԸ գնացքները աշխատում են համաձայն չվացուցակի


«ՀԿԷ» ՓԲԸ գնացքները աշխատում են համաձայն չվացուցակի

  • 04-04-2012 15:54:42   | Հայաստան  |  Տնտեսութիւն

Ջաջուռ-Մայիսեան հատուածում ընթացող ձնահիւսի սպառնալիքի վերացման աշխատանքները չեն ազդել «Հարաւկովկասեան երկաթուղի» ընկերութեան գնացքների չվացուցակին: Ներկայ պահին Ընկերութեան բոլոր ներհանրապետական էլեկտրագնացքները եւ Երեւան-թբիլիսի-երեւան գնացքը շարժւում են համաձայն չվացուցակի` առանց որեւէ ուշացմանը: Նշենք, որ հայատանի Արտակարգ իրավիճակների նախարարութիւնը արդէն մի քանի օր Ջաջուռ–Մայիսեան երկաթգծի 7-րդ կիլոմետրի հատուածում իրականացնում է ձնահիւսի սպառնալիքի վերացման աշխատանքները: Պայթեցման եղանակով չէզոքացուեց նոր ձնահիւսի (ձեան շերտի հաստութիւնը կազմում էր մօտ 1 մ, իսկ վտանգաւոր հատուածի երկարութիւնը` 35-40 մ) առաջացման վտանգը:
  -   Տնտեսութիւն