Տիգրան Սարգսեան.«Կառավարութիւնը պատրաստ է Հայաստանում կազմակերպել բիզնես ֆորում` հայ եւ կիպրացի գործարարների մասնակցութեամբ»


Տիգրան Սարգսեան.«Կառավարութիւնը պատրաստ է Հայաստանում կազմակերպել բիզնես ֆորում` հայ եւ կիպրացի գործարարների մասնակցութեամբ»

  • 04-04-2012 17:07:55   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Վարչապետ Տիգրան Սարգսեանն ընդունել է Կիպրոսի Հանրապետութեան արտաքին գործերի նախարար Էրատոյ Կոզակու Մարկուլիսին: «ՈՒրախ եմ, որ մեր երկկողմ յարաբերութիւնները գտնւում են քաղաքական բարձր մակարդակի վրայ: Մեր պարտքն է խորացնել եւ ամրապնդել դրանք: Գոյութիւն ունի մեծ տնտեսական ներուժ, որը չենք իրացրել, ուստի անհրաժեշտ է մշակել այնպիսի ծրագրեր, որոնք կը նպաստեն տնտեսական կապերի զարգացմանը»,- ասել է վարչապետը: Այս համատեքստում Տիգրան Սարգսեանը նշել է, որ կառավարութիւնը պատրաստ է Հայաստանում կազմակերպել բիզնես ֆորում` հայ եւ կիպրացի գործարարների մասնակցութեամբ: Կիպրոսի ԱԳ նախարարը յոյս է յայտնել, որ իր այցը կը նպաստի հայ-կիպրական յարաբերութիւնների բազմակողմ, այդ թւում նաեւ տնտեսական ոլորտում համագործակցութեան ակտիւացմանը: Էրատոյ Կոզակու Մարկուլիսին նշել է, որ Կիպրոսը պատրաստ է օժանադակել մեր երկրին` տարբեր բնագաւառներում իրականացուող բարեփոխումների եւ եւրոպական չափանիշների ներդրման գործընթացներում: Անդրադառնալով Հայաստանի եւրաինտէգրման ուղղութեամբ տարուող աշխատանքներին` վարչապետը տեղեկացրել է, որ գնալով Հայաստան-եմ համագործակցութիւնն աւելի է խորանում, ինչի արդիւնքում առաջիկայում կը մեկնարկեն Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գօտու ստեղծման համաձայնագրի շուրջ բանակցութիւնները: Ըստ ՀՀ Կառավարութեան տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան մամլոյ հաղորդագրութեան, զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Հայաստանի տնտեսական քաղաքականութեանը եւ առաջիկայ ծրագրերին, մասնաւորապէս, արտահմանն ուղուած արդիւնաբերական քաղաքականութեանը, նոր ատոմային էներգաբլոկի կառուցմանը եւ տնտեսական այլ նախագծերի:
  -   Մամլո հաղորդագրություն