ՎիվաՍել-ՄՏՍ-ը եւ »Samsung« ընկերությունը հայտարարում են առաջին անգամ Հայաստանում Samsung Galaxy S սմարթֆոնների բացառիկ եւ պաշտոնական վաճառքի մեկնարկի մասին


ՎիվաՍել-ՄՏՍ-ը եւ »Samsung« ընկերությունը հայտարարում են առաջին անգամ Հայաստանում Samsung Galaxy S սմարթֆոնների բացառիկ եւ պաշտոնական վաճառքի մեկնարկի մասին

  • 29-09-2010 16:57:18   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
»ՄՏՍ« ԲԲԸ դուստր ընկերությունը տեղեկացնում է, որ »Samsung« ընկերության հետ բացառիկ եւ պաշտոնական համագործակցության շրջանակներում Հայաստանում առաջին անգամ սկսում է Samsung Galaxy S սմարթֆոնի վաճառքը: 4 դյույմ չափի Super AMOLED էկրանով եւ Android™ օպերացիոն համակարգի վերջին տարբերակով գործող Samsung Galaxy S սմարթֆոնը հայաստանյան սպառողին առաջարկում է տեխնոլոգիական վերջին նվաճումները եւ բջջային հաղորդակցության ընդլայնված հնարավորությունները։ Samsung Galaxy S (Model: GT-I9000) սմարթֆոնն օգտագործողի առօրյան դարձնում է առավել հարմարավետ, հետաքրքիր եւ լիարժեք: Android համակարգով գործող Galaxy S-ը` 4 դյույմ չափի Super AMOLED էկրանի եւ 1 ԳՀց հաճախականությամբ պրոցեսորի համադրությամբ, թույլ է տալիս վայելել HD ֆորմատի տեսանյութեր, իսկ Layar Reality Browser-ի շնորհիվ` հեշտությամբ տեղեկանալ շրջակայքում առկա սրճարանների, խանութների, պատկերասրահների եւ հետաքրքրություն ներկայացնող այլ վայրերի մասին եւ օգտվել LBS (Location Based Services) ծառայություններից: »Social Hub«-ի շնորհիվ օգտագործողը հնարավորություն ունի մշտապես կապի մեջ լինելու ընկերների, գործընկերների եւ ընտանիքի անդամների հետ` անկախ գտնվելու վայրից: »ՎիվաՍել-ՄՏՍ-ը նպատակ ունի հայաստանյան շուկայում ներկայացնել օգտագործողի կարիքներին համապատասխան, հարմարավետ սարք, որը թույլ կտա վայելել ձայնային եւ բարձր արագության տվյալների փոխանակման ծառայությունները` անկախ գտնվելու վայրից«,-սմարթֆոնների վաճառքի մեկնարկը մեկնաբանելով` ասաց ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: »»Samsung« ընկերության հետ համագործակցության արդյունքում կոմպակտ տեսքով նորարարական Samsung Galaxy S սմարթֆոնի ներմուծումը հայաստանյան շուկա հերթական քայլն է, որով մենք հնարավորություն ենք ընձեռում մեր բաժանորդներին զգալու տարաբնույթ կոնտենտի եւ ինտերնետի արագ հասանելիությունը` օգտվելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի 3.5G ցանցի առավելություններից: Սպասեք ավելին. ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակելու է մնալ Հայաստանի առաջատար բջջային օպերատորը` հայաստանյան բաժանորդներին առաջարկելով գործնական եւ անձնական նպատակներին ծառայող բարձրակարգ բջջային սարքեր«,-ավելացրեց Յիրիկյանը: Galaxy S սմարթֆոնը հնարավորություն է ընձեռում բացահայտելու մուլտիմեդիայի անծայրածիր աշխարհը: 4 դյույմ չափի Super AMOLED էկրանն ապահովում է անգերազանցելի որակ` նվազեցված արտացոլմամբ, դիտման անկյունների ազատ ընտրությամբ եւ հպմանը գերարագ արձագանքմամբ: Իսկ mDNIe (mobile Digital Natural Image engine)` »Samsung«-ի հեղուկ բյուրեղային (LCD) եւ լուսադիոդային (LED) էկրաններով մեծ ժողովրդականություն վայելող հեռուստացույցներում կիրառվող տեխնոլոգիայի շնորհիվ, լուսանկարների եւ տեսանյութերի դիտումն ու էլեկտրոնային գրքերի ընթերցումը դառնում են առավել վառ եւ հաճելի: Այս սմարթֆոնն օգտագործողը հնարավորություն է ստանում ձայնագրելու, մոնտաժելու եւ դիտելու HD ֆորմատի տեսանյութեր, շրջելու ինտերնետում եւ ընթերցելու նախընտրած գրականությունը: Իսկ Android Market-ի բազմապիսի ծրագրերն օգտագործողին տալիս են այս սմարթֆոնից օգտվելու է'լ ավելի մեծ հնարավորություններ: Ավելին, օգտագործողները նաեւ ունեն Google-ի Google Search, Gmail եւ Google Maps բջջային ծառայություններից օգտվելու հնարավորություն: Samsung Galaxy S սմարթֆոնն օգնում է կյանքը դարձնել առավել հարմարավետ: Այլ սարքերի, այդ թվում` նոութբուքերի, հեռուստացույցների եւ լուսանկարչական եւ տեսախցիկների հետ անլար եղանակով ինտեգրման հնարավորությունից զատ, սոցիալական շփման` »Social Hub« համակարգը թույլ է տալիս կապ պահպանել սոցիալական կայքերի եւ էլեկտրոնային նամակագրության միջոցով: Samsung Galaxy S սմարթֆոնը ներկայացված է երկու տարբերակով` 16 ԳԲ եւ 8 ԳԲ ներքին հիշողությամբ` համապատասխանաբար 315000 դրամ եւ 295000 դրամ արժողությամբ: ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում ձեռք բերված Samsung Galaxy S սմարթֆոնների համար տրամադրվում է արտադրողի 12-ամսյա պաշտոնական երաշխիք: Ցանկության դեպքում հեռախոսը կարելի է ձեռք բերել նաեւ ապառիկ` հետեւյալ պայմաններով. Կանխավճար (դրամ) Ամսական վճար (դրամ) 12 ամիս 18 ամիս 24 ամիս 16 ԳԲ ներքին հիշողություն 31 500 25 991 18 088 14 153 8 ԳԲ ներքին հիշողություն 29 500 24 341 16 940 13 254 Գները ներառում են ԱԱՀ: Վիւասել-մտս-ը եւ »Samsung« ընկերութիւնը յայտարարում են առաջին անգամ Հայաստանում Samsung Galaxy S սմարթֆոնների բացառիկ եւ պաշտօնական վաճառքի մեկնարկի մասին »ՄՏՍ« ԲԲԸ դուստր ընկերութիւնը տեղեկացնում է, որ »Samsung« ընկերութեան հետ բացառիկ եւ պաշտօնական համագործակցութեան շրջանակներում Հայաստանում առաջին անգամ սկսում է Samsung Galaxy S սմարթֆոնի վաճառքը: 4 դիւյմ չափի Super AMOLED էկրանով եւ Android™ օպերացիոն համակարգի վերջին տարբերակով գործող Samsung Galaxy S սմարթֆոնը հայաստանեան սպառողին առաջարկում է տեխնոլոգիական վերջին նուաճումները եւ բջջային հաղորդակցութեան ընդլայնուած հնարաւորութիւնները։ Samsung Galaxy S (Model: GT-I9000) սմարթֆոնն օգտագործողի առօրեան դարձնում է առաւել յարմարաւէտ, հետաքրքիր եւ լիարժէք: Android համակարգով գործող Galaxy S-ը` 4 դիւյմ չափի Super AMOLED էկրանի եւ 1 Գհց յաճախականութեամբ պրոցեսորի համադրութեամբ, թոյլ է տալիս վայելել HD ֆորմատի տեսանիւթեր, իսկ Layar Reality Browser-ի շնորհիւ` հեշտութեամբ տեղեկանալ շրջակայքում առկայ սրճարանների, խանութների, պատկերասրահների եւ հետաքրքրութիւն ներկայացնող այլ վայրերի մասին եւ օգտուել LBS (Location Based Services) ծառայութիւններից: »Social Hub«-ի շնորհիւ օգտագործողը հնարաւորութիւն ունի մշտապէս կապի մէջ լինելու ընկերների, գործընկերների եւ ընտանիքի անդամների հետ` անկախ գտնուելու վայրից: »Վիւասել-մտս-ը նպատակ ունի հայաստանեան շուկայում ներկայացնել օգտագործողի կարիքներին համապատասխան, յարմարաւէտ սարք, որը թոյլ կը տայ վայելել ձայնային եւ բարձր արագութեան տուեալների փոխանակման ծառայութիւնները` անկախ գտնուելու վայրից«,-սմարթֆոնների վաճառքի մեկնարկը մեկնաբանելով` ասաց Վիւասել-մտս ընկերութեան գլխաւոր տնօրէն Ռալֆ Յիրիկեանը: »»Samsung« ընկերութեան հետ համագործակցութեան արդիւնքում կոմպակտ տեսքով նորարարական Samsung Galaxy S սմարթֆոնի ներմուծումը հայաստանեան շուկայ հերթական քայլն է, որով մենք հնարաւորութիւն ենք ընձեռում մեր բաժանորդներին զգալու տարաբնոյթ կ'ոնտենտի եւ ինտերնետի արագ հասանելիութիւնը` օգտուելով Վիւասել-մտս-ի 3.5G ցանցի առաւելութիւններից: Սպասէք աւելին. Վիւասել-մտս-ը շարունակելու է մնալ Հայաստանի առաջատար բջջային օպերատորը` հայաստանեան բաժանորդներին առաջարկելով գործնական եւ անձնական նպատակներին ծառայող բարձրակարգ բջջային սարքեր«,-աւելացրեց Յիրիկեանը: Galaxy S սմարթֆոնը հնարաւորութիւն է ընձեռում բացայայտելու մուլտիմեդիայի անծայրածիր աշխարհը: 4 դիւյմ չափի Super AMOLED էկրանն ապահովում է անգերազանցելի որակ` նուազեցուած արտացոլմամբ, դիտման անկիւնների ազատ ընտրութեամբ եւ հպմանը գերարագ արձագանքմամբ: Իսկ mDNIe (mobile Digital Natural Image engine)` »Samsung«-ի հեղուկ բիւրեղային (LCD) եւ լուսադիոդային (LED) էկրաններով մեծ ժողովրդականութիւն վայելող հեռուստացոյցներում կիրառուող տեխնոլոգիայի շնորհիւ, լուսանկարների եւ տեսանիւթերի դիտումն ու էլեկտրօնային գրքերի ընթերցումը դառնում են առաւել վառ եւ հաճելի: Այս սմարթֆոնն օգտագործողը հնարաւորութիւն է ստանում ձայնագրելու, մոնտաժելու եւ դիտելու HD ֆորմատի տեսանիւթեր, շրջելու ինտերնետում եւ ընթերցելու նախընտրած գրականութիւնը: Իսկ Android Market-ի բազմապիսի ծրագրերն օգտագործողին տալիս են այս սմարթֆոնից օգտուելու է'լ աւելի մեծ հնարաւորութիւններ: Աւելին, օգտագործողները նաեւ ունեն Google-ի Google Search, Gmail եւ Google Maps բջջային ծառայութիւններից օգտուելու հնարաւորութիւն: Samsung Galaxy S սմարթֆոնն օգնում է կեանքը դարձնել առաւել յարմարաւէտ: Այլ սարքերի, այդ թւում` նոութբուքերի, հեռուստացոյցների եւ լուսանկարչական եւ տեսախցիկների հետ անլար եղանակով ինտէգրման հնարաւորութիւնից զատ, սոցիալական շփման` »Social Hub« համակարգը թոյլ է տալիս կապ պահպանել սոցիալական կայքերի եւ էլեկտրօնային նամակագրութեան միջոցով: Samsung Galaxy S սմարթֆոնը ներկայացուած է երկու տարբերակով` 16 ԳԲ եւ 8 ԳԲ ներքին յիշողութեամբ` համապատասխանաբար 315000 դրամ եւ 295000 դրամ արժողութեամբ: Վիւասել-մտս-ի սպասարկման կենտրոններում ձեռք բերուած Samsung Galaxy S սմարթֆոնների համար տրամադրւում է արտադրողի 12-ամսեայ պաշտօնական երաշխիք: Ցանկութեան դէպքում հեռախօսը կարելի է ձեռք բերել նաեւ ապառիկ` հետեւեալ պայմաններով. Կանխավճար (դրամ) Ամսական վճար (դրամ) 12 ամիս 18 ամիս 24 ամիս 16 ԳԲ ներքին յիշողութիւն 31 500 25 991 18 088 14 153 8 ԳԲ ներքին յիշողութիւն 29 500 24 341 16 940 13 254 Գները ներառում են ԱԱՀ:
  -   Մամլո հաղորդագրություն