Ընդունուել է ՀՀ քաղաքացու անձնագրին եւ նոյնականացման քարտին առնչուող 3 որոշում
05-04-2012 14:27:42 | Հայաստան | Հասարակութիւն
Ապրիլի 5-ի նիստում Հայաստանի կառավարութիւնն իր երեք որոշումներից մէկով սահմանել է ՀՀ քաղաքացու անձնագրի, նոյնականացման քարտի, ժամանակաւոր վկայականի ձեւերը, վերջինիս տրամադրման կարգը, միւսով` առաւել սեղմ ժամկէտում անձնագիր կամ նոյնականացման քարտ տրամադրելու (փոխանակելու) համար գանձուող վճարի չափը, վճարովի ծառայութեան մատուցման պայմանագրի ձեւը, երրորդով` հանրային ծառայութեան համարանիշ չստանալու վերաբերեալ տեղեկանք տրամադրելու կարգը, տեղեկանքի ձեւը, ինչպէս նաեւ քաղաքացու ցանկութեամբ հանրային ծառայութեան համարանիշ յատկացնելու կարգը:
Գործադիրն իր նախկին որոշումներից մէկում կատարել է փոփոխութիւններ եւ 10-ով աւելացրել ՀՀ արտաքին գործերի նախարարութեան աշխատակազմի առաւելագոյն թուաքանակը. նպատակը նախարարութեան դիւանագիտական դպրոցի լաւագոյն շրջանաւարտներին արտաքին գերատեսչութեան համակարգ ընդունելու հնարաւորութեան ստեղծումն է:
Կառավարութիւնն իր նիստում ՀՀ մարդու իրաւունքների պաշտպանի աշխատակազմին թոյլատրել է բացել «Հայաստանի Հանրապետութիւնում 2012-2013 թթ. ընտրութիւնների ընթացքում «Պաշտպանի գրասենեակի կարողութիւնների զարգացում» անուամբ արտաբիւջետային միջոցների բանկային հաշիւ:
Ազգային փոքրամասնութիւններին պետական աջակցութիւն ցուցաբերելու նպատակով կառավարութիւնը «ՈՒկրաինա» Հայաստանի ուկրաինացիների ֆեդերացիաէ հասարակական կազմակերպութեանը որպէս նուիրաբերութիւն տրամադրելու համար ՀՀ կառավարութեան աշխատակազմին յատկացրել է 10 մլն դրամ: Գումարը կ'օգտագործուի ազգային փոքրամասնութիւնների Հկ-ների ծրագրերի իրականացման նպատակով: