Կառավարութիւնը ՀՀ քաղաքացիներին կը վճարի ՄԻԵԴ-ի կողմից նշանակուած փոխհատուցման գումարները


Կառավարութիւնը ՀՀ քաղաքացիներին կը վճարի ՄԻԵԴ-ի կողմից նշանակուած փոխհատուցման գումարները

  • 05-04-2012 14:35:16   | Հայաստան  |  Հասարակութիւն

Ապրիլի 5-ի նիստում կառավարութիւնը հաստատել է ատոմային էլեկտրակայանում շահագործման ժամանակ տեղի ունեցած միջադէպերի քննութեան կարգը: Ըստ ՀՀ կառավարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան, հաստատուել են նաեւ պետական վերահսկողութեան շրջանակում սննդամթերքի, կենդանական եւ բուսական ծագման հումքի, պետութեան կողմից իրականացուող մնացորդային մոնիթորինգի ընթացքում սննդամթերքի եւ կենդանական ծագման հումքի մնացորդների լաբորատոր փորձաքննութեան ենթակայ ցուցանիշների ցանկերը, ինչպէս նաեւ 2012 թ. սննդամթերքի լաբորատոր փորձաքննութեան ծրագիրը, ինչպէս նաեւ Լոռու մարզի Հարթագիւղ համայնքը Վանաձոր-Գիւմրի մայրուղուն միացնող ճանապարհահատուածի հիմնանորոգման, Հարթագիւղ-խնկոյեան միջհամայնքային աւտոճանապարհի վերանորոգման եւ Լենուղի-այգեւան-մ-5 աւտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքների գնման արդիւնքները: Համապատասխանաբար ընտրուած մասնակիցնէր են ճանաչուել «Լոռու ՃՇՇ» ՓԲԸ-ն մօտ 380 մլն դրամ եւ «Կուարլինի» ՍՊԸ-ն` մօտ 627 մլն դրամ պայմանագրային գումարներվ: ՀՀ կառավարութիւնը հաւանութիւն է տուել իրաւական ակտերի նախագծերի մշակման մեթոդական ցուցումներին: Նիստում ՀՀ կառավարութիւնը հաւանութիւն է տուել նաեւ ՀՀ քրէական եւ վարչական իրաւախախտումների վերաբերեալ օրէնսգրքերում փոփոխութիւններ կատարելու օրէնքների նախագծերին, որոնց ընդունման դէպքում դրանք կը համապատասխանեն միջազգային չափանիշներին եւ կը հեշտացնեն թմրամիջոցների եւ հոգեմետ նիւթերի ապօրինի շրջանառութեան դէմ պայքարը: Օրինագծերը սահմանուած կարգով կը ներկայացուեն ՀՀ Ազգային ժողով: Մարդու իրաւունքների եւրոպական դատարանի կողմից ՀՀ քաղաքացիների գանգատներով կայացուած որոշումների հիման վրայ Հայաստանի Հանրապետութիւնը պարտաւորուել է որպէս փոխհատուցում վճարել 63 հազար 545 եւրոյ, 120 հազար ԱՄՆ դոլար եւ 29 մլն 520 հազար դրամ: Որոշում է ընդունուել կատարել այդ վճարումները: Գործադիրն այլ կ'ատեգորիայ է փոխադրել Արարատի մարզի Դաշտաքարի եւ Լոռու մարզի Հաղպատի գիւղական համայնքների հողերի մի մասը` համապատասխանաբար արդիւնաբերական օբյեկտների կառուցման եւ գոյութիւն ունեցող արհեստանոցի ընդարձակման նպատակով:
  -   Հասարակութիւն