Մաշտոցի պուրակում տաղաւարների ապամոնտաժման աշխատանքներին կը միանայ եւս 10 քաղաքացի


Մաշտոցի պուրակում տաղաւարների ապամոնտաժման աշխատանքներին կը միանայ եւս 10 քաղաքացի

  • 05-04-2012 18:03:50   | Հայաստան  |  Հասարակութիւն
Մաշտոցի Պուրակում ինքնակամ շինութիւնների ապամօտաժման նախաձեռնող խումբը Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարեանին ուղղուած դիմումում տեղեկացնում է, որ Մաշտոցի Պուրակում անօրինական կառուցուած տաղաւարների ապամոնտաժման աշխատանքներ կատարելու մտադրութիւն ունեցող անձանց ապրիլի 5-ին միանում է եւս 10 քաղաքացի: Նրանց թւում են` . դերասան Գուրգէն Անտոնեանը, երաժիշտ Վարդան. Բալայեանը, գրող, իրաւաբան Սուրէն Գրիգորեանը,. «Atmtoday» լրատուական գործակալութեան համակարգող Արգիշտի Կիւիրեանը,կրթութեան մասնագէտ Նուարդ Մանասեանը, պատմաբան Արտակ. Մովսիսեանը, Նկարիչների միութեան անդամ, նկարչուհի Զարուհի Մուրադեանը, պատերազմի մասնակից, օդանաւի հրամանատար Յակոբ Ճաղարեանը, գիւղատնտեսութեան եւ էկոլոգիայի գծով փորձագէտ Վարդան. Հայկազեանը եւ «այրուձիէ հեծեալ ակումբի տնօրէն Գագիկ Ֆարադեանը: «Ապոմոնտաժումը նախատեսուած է իրականացնել կազմակերպուած եղանակով, առանց հասարակական կարգը խախտելու, մասնագիտական մեթոդներով եւ գործիքներով, առանց սեփականատիրոջ գոյքին վնաս պատճառելու»,- ասւում է դիմումի մէջ: Հաշուի առնելով, որ ոստիկանութիւնը ներկայ դրութեամբ իրականացնում է Մաշտոցի Պուրակում տաղաւարների պահպանութիւնը, նախաձեռնող խումբը պահանջում է` 1. Ապահովել վերը նշուած ՀՀ քաղաքացիների ազատ մօտենալը տաղաւարներին` դրանց ապամոնտաժման աշխատանքները կատարելու համար: 2. Ապամոնտաժման աշխատանքների ժամանակ ապահովել հասարակական կարգի պահպանութիւնը եւ աշխատանքներ իրականացնող անձանց անվտանգութիւնը:
  -   Հասարակութիւն