«Կենսաբանութիւն» առարկայի օլիմպիադայի լաւագոյն մասնակիցները ճամբարներում հանգստանալու ուղեգրեր կը ստանան


«Կենսաբանութիւն» առարկայի օլիմպիադայի լաւագոյն մասնակիցները ճամբարներում հանգստանալու ուղեգրեր կը ստանան

  • 05-04-2012 18:04:15   | Հայաստան  |  Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ
Այ. Երզնկեանի անուան թիւ 118 աւագ դպրոցում մեկնարկել է «Կենսաբանութիւն»առարկայի հանրապետական օլիմպիադան: Միջոցառմանը ներկայ են եղել ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարար Արմէն Աշոտեանը, Աջափնեակ վարչական շրջանի ղեկավար Ռուբեն Յովսէփեանը եւ ՀՀ կառավարութեանն առընթեր Գոյքի կառավարման վարչութեան պետ արման Սահակեանը: Ողջունելով եւ յաջողութիւն մաղթելով օլիմպիականներին` ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարար Արմէն Աշոտեանը նշել է. «22 տարի առաջ ես էլ եմ մասնակցել «Կենսաբանութեան» օլիմպիադիային: Ցաւօք, առաջին տեղը գրաւել չստացուեց, բայց 3-րդ տեղին արժանանալ կարողացայ: Ինչպէս այդ օրը, այնպէս էլ անցած 22 տարիներին մշտապէս համոզուած եմ եղել, որ յաջողութեան ամենակարեւոր գրաւականը գիտելիքն է: Սիրելի աշակերտներ, դուք, մինչ հանրապետական փուլին հասնելը յաղթահարել էք մի քանի փուլ: Հանրապետական փուլի յաղթողները մասնակցելու են միջազգային օլիմպիադային` ներկայացնելով մեր երկիրը: Շարունակելով մեդալներով հայրենիք վերադառնալու բարի աւանդոյթը, ուզում եմ յոյս յայտնել, որ այս տարի «Կենսաբանութիւն» առարկայից եւս կ'ունենանք մեդալներ: Ձեզ մաղթում եմ բարի եւ ազնիւ մրցութիւն»: Նախարար Արմէն Աշոտեանը տեղեկացրել է նաեւ, որ «Կենսաբանութիւն»առարկայի օլիմպիադայի գործնական առաջադրանքներն աշակերտները կ'անցկացնեն այս դպրոցում առկայ տեխնիկապէս լաւագոյնս վերազինուած լաբորատորիաներում: ՀՀ ԿԳ նախարարը շրջել է նաեւ թիւ 118 դպրոցում` կենսաբանութեան, քիմիայի եւ ֆիզիկայի լաբորատորիաներում, ներկայ եղել գործնական դասի: «Հանրապետութեան դպրոցների 2/3-րդը այսօր կահաւորուած են ժամանակակից լաբորատորիաներով: Խնդրի վերջնական լուծումը նախատեսուած է մօտ ապագայում: Առաջնային է նաեւ համակարգչային լաբորատորիաների պահանջարկը: Համակարգչային լաբորատորիաները ոչ միայն ինֆորմատիկայի դասաւանդման համար են, այլ նաեւ այլ առարկաների` համապատասխան էլեկտրօնային բովանդակութեամբ դասընթացների համար»,- նշել է նախարարը եւ յաւելել, որ կարեւոր է աւագ դպրոցների համագործակցութիւնը համապատասխան մասնագիտացմամբ բուհերի հետ, ինչը կը բարձրացնի նախամասնագիտական կրթութեան արդիւնաւէտութիւնը: «Կենսաբանութիւն» առարկայի օլիմպիադայի հանրապետական փուլին մասնակցել են 97 աշակերտ Երեւանից եւ մարզերից: Նախարարը խոստացել է, որ օլիմպիադայի լաւագոյն մասնակիցները ճամբարներում հանգստանալու ուղեգրեր կը ստանան: ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարարութեան կողմից անցկացւում են օլիմպիադաներ 16 առարկաներից, որնցից 2-ը` «հայ եկեղեցու պատմութիւնէ եւ «նախնական զինուորական պատրաստուածութիւնէ առարկաների օլիմպիադաները մտցուել են վերջին 3 տարում: ՀՀ աշակերտները 6 առարկաներից մասնակցում են նաեւ միջազգային օլիմպիադաների, որտեղից, որպէս կանոն վերադառնում են տպաւորիչ արդիւնքներով եւ յաղթանակներով: Անցեալ տարի մեր դպրոցականները միջազգային օլիմպիադաներում ոսկէ, արծաթէ եւ բրոնզէ մեդալներ են նուաճել «Մաթեմատիկա», «Ինֆորմատիկա», «Աստղագիտութիւն», «Ֆիզիկա»առարկաներից:
  -   Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ