Վիւասել-ՄՏՍ-ն աջակցում է Հայաստանում ֆրանսիական համալսարանի »Մշակութային հաղորդակցութիւն եւ կառավարում« մագիստրոսական ծրագրին


Վիւասել-ՄՏՍ-ն աջակցում է Հայաստանում ֆրանսիական համալսարանի »Մշակութային հաղորդակցութիւն եւ կառավարում« մագիստրոսական ծրագրին

  • 27-09-2010 14:58:47   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
27-ը սեպտեմբերի, 2010թ., Երեւան, Հայաստան - Այսօր Վիւասել-մտս-ի գլխամասային գրասենեակում մշակոյթի նախարար Յասմիկ Պօղոսեանը, Վիւասել-մտս-ի գլխաւոր տնօրէն Ռալֆ Յիրիկեանը, Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր տիկին Ջոել լը Մորզելեկը եւ Գիտութեան եւ կրթութեան նախարարի խորհրդական Արայիկ Նաւոյեանը հանդէս եկան համատեղ մամլոյ ասուլիսով: Ասուլիսի նպատակը Հայաստանում արուեստի կառավարման ոլորտում որակեալ մասնագէտների պատրաստման բիզնես-կրթութիւն նախագծի ներկայացումն էր: Նախագիծն իրականացւում է ՀՀ Մշակոյթի նախարարութեան նախաձեռնութեամբ` Հայաստանի առաջատար բջջային օպերատոր եւ մշակոյթի բարեկամ Վիւասել-մտս-ի համապարփակ աջակցութեամբ: Սա մէկ տարի տեւողութեամբ »Մշակութային հաղորդակցութիւն եւ կառավարում« մագիստրոսական երկլեզու ծրագիր է, որն իրականացւում է Հայաստանի ֆրանսիական համալսարանի կողմից` »Տուլուզ 1 Կապիտոլ« համալսարանի հետ համատեղ: Շրջանաւարտները կը ստանան Հայաստանի եւ Ֆրանսիայի պետական նմուշի դիպլոմներ: »Արուեստի եւ տուրիզմի կառավարման գործում որակեալ մասնագէտների պատրաստումը միայն կրթութեան ոլորտի խնդիրը չէ: Անհրաժեշտ է պատրաստել մասնագէտներ, որոնք ի վիճակի են ապահովելու Հայաստանի ապագան բոլոր մակարդակներում: Եւ մենք պատրաստակամօրէն աջակցում ենք այս գործընթացին«,-յայտարարեց Վիւասել-մտս-ի գլխաւոր տնօրէն Ռալֆ Յիրիկեանը: Մագիստրոսական ծրագրի նպատակն այնպիսի մասնագէտների պատրաստումն է, որոնք ի վիճակի են մշակել եւ իրականացնել մշակութային տուրիզմի եւ արուեստի խթանման ոլորտում գործող կազմակերպութիւնների մարքեթինգային ռազմավարութիւնը: Ծրագրի շնորհիւ այս ոլորտում աշխատելու մէջ հետաքրքրուածները փայլուն հնարաւորութիւն են ստանում ձեռք բերելու արուեստի ոլորտում բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան: Այս ծրագրի շրջանակներում ուսանողները կ'ուսումնասիրեն արուեստի ոլորտում արդիական խնդիրները եւ քաղաքականութիւնը: Աւարտելով այս դասընթացը, շրջանաւարտները կը տիրապետեն կառավարման համապատասխան հմտութիւնների, որոնց շնորհիւ կը կարողանան ուժեղացնել մշակութային տուրիզմի եւ արուեստի կառավարման ոլորտում գործող հայաստանեան ընկերութիւնների մրցակցային դիրքերը: »Վիւասել-մտս-ը վճռական է բարձրագոյն կրթութեան ոլորտի հետ արդիւնաւէտ համագործակցութեան հարցում ընդլայնելու արուեստի եւ տուրիզմի կառավարման ոլորտում դասաւանդման եւ հետազօտական հնարաւորութիւնները: Մենք պէտք է հաշուի առնենք, որ սա շատ կարեւոր մասնագիտութիւն է զարգացած տնտեսութեամբ երկրներում: Այսօր արուեստի մենեջերները պէտք է տիրապետեն բիզնես կառավարման հմտութիւնների, որպէսզի կարողանան դառնալ արդիւնաւէտ կառավարողներ: Բիզնեսի ոլորտում կրթութիւնը կարող է նպաստել ցանկացած տեսակի բիզնեսին, յատկապէս` նոր ի յայտ եկողների զարգացմանը, ինչպիսին արուեստի եւ տուրիզմի բիզնեսն է, որն իր տեղն է փնտրում համաշխարհային շուկայում: Արուեստը եւ մշակութային տուրիզմը Հայաստանի մրցակցային առաւելութիւններն են, եւ Վիւասել-մտս-ը, հանդիսանալով կորպորատիւ պատասխանատու ընկերութիւն, ամբողջապէս աջակցում է բիզնեսի կառավարման մասնագէտների պատրաստման հարցում տեսականը գործնականի հետ համատեղելու գործում«,-աւելացրեց Վիւասել-մտս-ի գլխաւոր տնօրէն Ռալֆ Յիրիկեանը: Մշակութային հաղորդակցութեան եւ կառավարման մէկամեայ մագիստրոսական դասընթացը նպատակ ունի պատրաստելու պատկերասրահների, նուագախմբերի, թատրոնների, փառատօնների, թանգարանների, կինոթատրոնների, ինչպէս նաեւ մշակութային յատուկ ծրագրերի կազմակերպման եւ կառավարման մասնագէտներ: »Հայաստանում ֆրանսիական համալսարան« հիմնադրամը հայաստանեան 32-րդ բուհն է, որի հետ Կարիերայի զարգացման ծրագրի շրջանակներում համագործակցում է Վիւասել-մտս ընկերութիւնը: Ծրագրի իրականացման մէկից աւելի տարուայ ընթացքում տեղական եւ արտասահմանեան համալսարանների աւելի քան 4400 ուսանող մասնակցել է հրաւիրեալ դասախօսութիւնների, աւելի քան 140-ը` այցելել են Վիւասել-մտս դպրոց, եւ 150 ուսանող էլ` ընկերութեան տարբեր վարչութիւններում անցել են ուսումնական պրակտիկա` ստանալով Վիւասել-մտս-ի աշխատակիցների մասնագիտական խորհրդատուութիւնը:
  -   Մամլո հաղորդագրություն