ՀՀ սփիւռքի նախարարh ընդունեց Բուլղարիայի Հանրապետութիւնում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արսէն Սհոյեանին


ՀՀ սփիւռքի նախարարh ընդունեց Բուլղարիայի Հանրապետութիւնում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արսէն Սհոյեանին

  • 05-04-2012 18:37:01   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Ապրիլի 5-ին ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանն ընդունեց Բուլղարիայի Հանրապետութիւնում Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Արսէն Սհոյեանին: Դեսպան Ա.Սհոյեանը նախարարին փոխանցեց Բուլղարիայ այցելելու Սոֆիայի քաղաքապետ Եօրդանկայ Ֆանդակովայի պաշտօնական հրաւէրը: Նախարար Հ.Յակոբեանը դեսպանին ներկայացրեց ՀՀ սփիւռքի նախարարութեան ծրագրերը` մասնաւորապէս կարեւորելով բուլղարահայ համայնքի ակտիւ մասնակցութիւնը «Իմ Հայաստան» փառատօնին, «Արի տուն», «Սփիւռք ամառային դպրոց»ծրագրերին, հոկտեմբերի 4-6-ը կայանալիք հայ լրագրողների 6-րդ համահայկական համաժողովին եւ միւս միջոցառումներին: Կողմերն առանձնակի շեշտադրեցին մայրենի լեզուի ուսուցման, տարածման ու զարգացման խնդիրները բուլղարահայ համայնքում, Պլովդիւում «Հայ տուն-մշակութային տուն» ստեղծելու կարեւորութիւնը: Քննարկուեցին ինչպէս ՀՀ սփիւռքի նախարարի հնարաւոր այցին, այնպէս էլ համայնքն ակտիւացնելուն, Սոֆիայում կայանալիք 10-րդ եւրոպական համահայկական խաղերին ակտիւ մասնակցութիւն ապահովելուն առնչուող եւ այլ հարցեր:
  -   Մամլո հաղորդագրություն