Ուղեգրեր դէպի այն երկիր, որտեղից զանգեր են ստացել


Ուղեգրեր դէպի այն երկիր, որտեղից զանգեր են ստացել

  • 06-04-2012 15:13:08   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Ապրիլի 9-ից յունիսի 3-ն ընկած ժամանակահատուածում Orange-ի ձայնային ծառայութիւնների բոլոր բաժանորդները իւրաքանչիւր շաբաթ կ'ունենան բացառիկ հնարաւորութիւն ստանալու ուղեգրեր դէպի այն երկիր, որտեղից հեռախօսազանգ են ստացել: Ամէն շաբաթ Orange-ի այն բաժանորդը, ով ստացել է առնուազն 1 րոպէ տեւողութեամբ առաջին 50,000-րդ միջազգային զանգը, կը ստանայ օդանաւի երկու տոմս դէպի այն երկիրը, որտեղից ստացել է այդ հեռախօսազանգը: Յաջողակ բաժանորդները կը կարողանան իրականացնել իրենց ճամփորդութիւնն առաջիկայ ամռան ընթացքում` իրենց նախընտրած ժամանակահատուածում: « Սա յիրաւի ճամփորդելու չլսուած եւ չտեսնուած հնարաւորութիւն է, որից օգտուելու համար մեր բաժանորդները պարզապէս պէտք է ստանան զանգեր արտերկրում ապրող իրենց մտերիմներից: Շատերն են երազում ամառուայ հանգիստն անցկացնել իրենց հարազատների հետ. Orange-ի շնորհիւ մեր բաժանորդներից մի քանիսի համար այդ երազանքն իրականութիւն կը դառնայ: Ուստի խորհուրդ ենք տալիս մեր բաժանորդներին խրախուսել արտերկրում ապրող իրենց ազգականներին ու մտերիմներին աւելի յաճախ զանգահարել իրենց Orange համարին է»,- ասաց Orange Արմէնիայի Մարքեթինգի տնօրէն Արամ Մկրտչեանը: Իւրաքանչիւր շաբաթուայ երջանիկ բաժանորդի անունը կը հրապարակուի յաջորդող շաբաթուայ ընթացքում:
  -   Մամլո հաղորդագրություն