Տեղի է ունեցել Որակի ապահովման եւ կարիերայի կենտրոնների բացման հանդիսաւոր արարողութիւնը


Տեղի է ունեցել Որակի ապահովման եւ կարիերայի կենտրոնների բացման հանդիսաւոր արարողութիւնը

  • 06-04-2012 15:27:01   | Հայաստան  |  Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ

Երեւանի «Գլաձոր» համալսարանում ապրիլի 6-ին տեղի է ունեցել Որակի ապահովման եւ կարիերայի կենտրոնների բացման հանդիսաւոր արարողութիւնը, որին մասնակցել են ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարար Արմէն Աշոտեանը, «Հայաստանի արդիւնաբերողների եւ գործարարների միութիւն» հասարակական կազմակերպութեան նախագահ Արսէն Ղազարեանը, բուհի պրոֆէսորադասախօսական կազմի ներկայացուցիչներ եւ ուսանողներ: Ողջունելով միջոցառման մասնակիցներին` նախարարը նշել է, որ ամէն անգամ «Գլաձոր» համալսարան այցելութեան ընթացքում նա ականատես է լինում զարգացման մի նոր ծրագրի եւ ընդգծել է ռեկտորի խստապահանջութիւնը` բուհի զարգացմանը միտուած նոր նախաձեռնութիւնների կեանքի կոչման գործում: «ուզում եմ շեշտել, որ կրթութեան եւ գիտութեան նախարարութեան համար չկայ տարբերութիւն պետական եւ ոչ պետական բուհերի միջեւ: Մեր քաղաքականութիւնն ուղղուած է բոլոր բուհերի համար միասնական դաշտի եւ հաւասար պայմանների ապահովմանը: Պետութեան համար գերակայութիւն է ոչ թէ բուհի կազմակերպաիրաւական ձեւը, այլ որակեալ կրթական ծառայութիւների մատուցումը: Ցաւօք, այսօր ոչ բոլոր պետական եւ ոչ պետական բուհերն են դա ապահովում: Եւ ուրախալի է, որ «Գլ աձորը» այն առաջամարտիկներից է, որն աչքի է ընկնում իր մեծ դինամիզմով, բարեփոխումներում լիովին մխրճուածութեամբ, պետական գերակայութեան շրջանակում միջոցառումների ապահովման ցանկութեամբ»,-ընդգծել է Ա. Աշոտեանը` յաւելելով, որ նմանատիպ կենտրոնների բացումը նաեւ հրամայական է միջազգային կրթական զարգացումների շարքում: «որակի ապահովման խնդիրներն այսօր դարձել են անկիւնաքար եւ սկզբնակէտ. դրանից են ածանցւում մնացած բոլոր հարցերը` դիպլոմների ճանաչման, ֆինանսաւորման եւ այլն: Վստահեցնում եմ, որ մեր քաղաքականութիւնն այս ուղղութեամբ կրելու է շարունայ կական բնոյթ: Մենք շահագրգիռ ենք, որ Հայաստանում շատ արագ իրականացուեն բոլոր այն բարեփոխումները, որոնք միտուած են բարձրագոյն կրթութեան ապահովմանը եւ մեր լիարժէք ինտէգրմանը եւրոպական բարձրագոյն կրթական տարածքէ,-նշել է նախարարը` ուսանողներին կոչ անելով կեանքի այս ժամանակահատուածը դիտարկել ոչ միայն երիտասարդութեան շրջանի յիշուող էջերից մէկը, այլեւ տարիներ, երբ կուտակւում է «ողջ կեանքի համար երբեք չարժէզրկուող եւ իր կայուն տեղն ունեցող տարադրամը, այն է` գիտելիքըէ: Միջոցառման ընթացքում ստորագրուել է համագործակցութեան յուշագիր «Գլաձոր» համալսարանի եւ «Հայաստանի արդիւնաբերողների եւ գործարարների միութիւն»հասարակական կազմակերպութեան միջեւ: Կազմակերպութեան նախագահ Արսէն Ղազարեանն իր խօսքում նշել է, որ առաջին անգամ փորձ է արւում նման համաձայնագիր կնքել ոչ պետական բուհի հետ: ըստ Ա. Ղազարեանի` նման համագործակցութեան նպատակն է օգնել ուսանողներին` ստանալ տնտեսութեան պահանջարկից բխող կրթութիւն եւ արժանավայել աշխատանք գտնել: Եւ որպէս նախաձեռնութեան գործնական արդիւնք` կազմակերպութեան նախագահն առաջարկել է ներկայացնել մէկ թեկնածութիւն` «Ապաւէն» ընկերութիւնում աշխատելու համար:
  -   Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ