Ընդունելութեան կարգ` արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատութիւնների համար


Ընդունելութեան կարգ` արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատութիւնների համար

  • 06-04-2012 17:34:43   | Հայաստան  |  Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ
ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարար Արմէն Աշոտեանի հրամանով հաստատուել է ՀՀ նախնական մասնագիտական արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատութիւնների ընդունելութեան կարգը: Վերջինս բխում է ոլորտում իրականացուող կրթութեան մատչելիութեան ապահովման եւ ուսանողակենտրոն քաղաքականութեան սկզբունքներից: Համաձայն կարգի` ուսումնական հաստատութիւնում ընդունելութիւնն իրականացւում է առանց ընդունելութեան քննութիւնների` մրցութային հիմունքով, բացառութեամբ` միջին մասնագիտական արուեստի, սպորտի եւ այս տարի նաեւ առողջապահութեան ոլորտի` միջին մասնագիտական կրթութեան մասնագիտութիւնների /այսուհետ` ոլորտային մասնագիտութիւններ/: Անվճար ուսուցման տեղում առաջին հերթին ընդունւում է հիմնական կրթութեան վկայականի, միջնակարգ կրթութեան ատեստատի միաւորների (այդ թւում` քննական), մասնագիտական կրթութեան դիպլոմի ներդիրի գնահատականների միջին թուաբանականի եւ տուեալ մասնագիտութեան համար նախատեսուած ընդունելութեան մրցութային առարկաների գնահատականների /միաւորների/ ընդհանուր առաւելագոյն գումար ունեցող դիմորդը: Ոլորտային մասնագիտութիւններով անվճար տեղում առաջին հերթին ընդունւում է հիմնական կրթութեան վկայականի, միջնակարգ կրթութեան ատեստատի միաւորների (այդ թւում` քննական), մասնագիտական կրթութեան դիպլոմի ներդիրի գնահատականների միջին թուաբանականի եւ տուեալ մասնագիտութեան քննութեան/քննութիւնների գնահատականի(ների) ու տուեալ մասնագիտութեան համար ընդունելութեան մրցութային առարկաների գնահատականների/միաւորների ընդհանուր առաւելագոյն գումար ունեցող դիմորդը:
  -   Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ