Աւարտւում է ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ եւ լիազօր դեսպանի դիւանագիտական առաքելութիւնը մեր երկրում


Աւարտւում է ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ եւ լիազօր դեսպանի դիւանագիտական առաքելութիւնը մեր երկրում

  • 10-04-2012 16:17:04   | Հայաստան  |  Քաղաքական

Վարչապետ Տիգրան Սարգսեանն ընդունել է Հայաստանի Հանրապետութիւնում Հնդկաստանի արտակարգ եւ լիազօր դեսպան Աչալ Կ'ումար Մալհոտրային, ով աւարտում է դիւանագիտական առաքելութիւնը մեր երկրում: Վարչապետ Սարգսեանը ՀՀ կառավարութեան անունից շնորհակալութիւն է յայտնել դեսպանին պաշտօնավարման ընթացքում ծաւալած արդիւնաւէտ գործունէութեան եւ հայ-հնդկական բարեկամական համագործակցութեան ամրապնդման գործում ունեցած մեծ աւանդի համար: Հրաժեշտի հանդիպումն առիթ է եղել, որ վարչապետն ու դեսպանն ամփոփեն երկու երկրների համատեղ ծրագրերի առկայ արդիւնքներն ու ակնկալիքները. «Կարող ենք գոհունակութեամբ նշել, որ այս տարիների ընթացքում նկատւում է էական աշխուժացում հայ-հնդկական յարաբերութիւններում: Բաւական է յիշատակել, որ մեծ սիրով մասնակցեցինք հայ-հնդկական տեղե¬կատ¬վական տեխնոլոգիաների ուսումնական կենտրոնի բացմանը Երեւանի պետական համալսարանում, որին մասնակցում էր նաեւ Հնդկաստանի կապի եւ տեղեկատ¬վական տեխնոլոգիաների պետնախարար Սաչին Պայլո¬տը: Սա նշանակալի իրադարձութիւն է մեր յարաբերութիւններում, որովհետեւ ՏՏ ոլորտը մեզ համար գերակայութիւն է, եւ Հնդկաստանի փորձն այդ առումով ուսանելի է եւ կ'արեւոր», - նշել է վարչապետը: կառավարութեան ղեկավարը կարեւորել է նաեւ Երեւանում 2011 թ. հոկտեմբերին հայ-հնդկական միջկառավարական յանձնաժողովի նիստի եւ գործարար համաժողովի անցկացումը: Հնդկաստանի դեսպանը շնորհակալութիւն է յայտնել արդիւնաւէտ համագործակցութեան եւ համատեղ տարբեր ծրագրերի իրականացմանը ցուցաբերած աջակցութեան համար: Նա ընդգծել է, որ Հնդկաստանի կառավարութիւնը բարձր է գնահատում մեր երկրի հետ ունեցած բարեկամական յարաբերութիւնները եւ շահագրգռուած է գործակցութիւնն աւելի բարձր մակարդակի հասցնելու եւ զարգացնելու գործում: Ըստ ՀՀ Կառավարութեան տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան մամլոյ հաղորդագրութեան, հանդիպման աւարտին Տիգրան Սարգսեանը յաջողութիւն է մաղթել Աչալ Կ'ումար Մալհոտրային յետագայ գործունէութեան մէջ եւ նշել, որ Հայաստանում միշտ ուրախ են հիւրընկալելու բարեկամներին:
  -   Քաղաքական