Վարչապետն այցելել է «Bեկոն պրոդուկտ»ընկերութիւն


Վարչապետն այցելել է «Bեկոն պրոդուկտ»ընկերութիւն

  • 10-04-2012 17:57:33   | Հայաստան  |  Տնտեսութիւն

Վարչապետը ծանօթացել է մսամթերքի արտադրութեամբ զբաղուող ընկերութեան զարգացման ծրագրերին: Վարչապետ Տիգրան Սարգսեանն այցելել է «Բեկոն պրոդուկտ» ընկերութիւն: Կառավարութեան ղեկավարը ծանօթացել է ընկերութեան արտադրական գործընթացներին եւ զարգացման ծրագրերին: Տիգրան Սարգսեանը ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դաւթեանի եւ ՀՀ գիւղատնտեսութեան նախարար Սերգօ Կարապետեանի մասնակցութեամբ քննարկել է ոլորտում առկայ խնդիրները: 1995-ին հիմնադրուած «Բեկոն պրոդուկտ»-ը սննդամթերքի որակի բարձրացման նպատակով հեղինակաւոր «Schieler»ընկերութիւնից ձեռք է բերել նոր հոսքագծեր: Ընկերութեան գործարանի նոր մասնաշէնքը կառուցուել է եւրոպական չափորոշիչներին համապատասխան: «Բեկոն պրոդուկտ»-ն այժմ ներդնում է HACCP (Hazard analysis and critical control point) միջազգային ստանդարտացման ծրագիրը, որի համաձայն վերահսկւում է արտադրութեան ողջ գործընթացը: Ըստ ՀՀ Կառավարութեան տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան մամլոյ հաղորդագրութեան, ընկերութիւնն ունի 97 աշխատակից, սակայն հոսքագծերի հզօրութիւնները եւ գործարանի թողունակութիւնը հնարաւորութիւն են տալիս քառապատկել արտադրական ծաւալները եւ ստեղծել նոր աշխատատեղեր: «Բեկոն պրոդուկտ»-ը ռազմավարական գործընկերութեան համաձայնագիր է ստորագրել Ռուսաստանի մսամթերքի միութեան հետ, որի մասնագէտների հսկողութեամբ իրականացւում է համատեղ արտադրութիւն:
  -   Տնտեսութիւն