Արաբական Միացեալ Էմիրութիւններում Հայաստանի Հանրապետութեան դեսպանն իր հաւատարմագրերը յանձնեց ԱՄԷ նախագահին


Արաբական Միացեալ Էմիրութիւններում Հայաստանի Հանրապետութեան դեսպանն իր հաւատարմագրերը յանձնեց ԱՄԷ նախագահին

  • 11-04-2012 15:14:09   |   |  Քաղաքական

Ապրիլի 10-ին Արաբական Միացեալ Էմիրութիւններում Հայաստանի Հանրապետութեան դեսպան Գեղամ Ղարիբջանեանն իր հաւատարմագրերը յանձնեց ԱՄԷ նախագահ Շէյխ Խալիֆայ բին Զայեդ Ալ Նահայեանին: Հաւատարմագրերի յանձնման արարողութիւնից յետոյ կայացած զրոյցի ընթացքում դեսպան Ղարիբջանեանը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսեանի ողջոյններն ու բարեմաղթանքները փոխանցեց ԱՄԷ նախագահին: Հանդիպման ընթացքում քննարկուել են Հայաստան - ԱՄԷ յարաբերութիւնների զարգացմանը վերաբերող հարցեր: ԱՄԷ նախագահը յաջողութիւն մաղթեց դեսպանին եւ կարեւորեց Հայաստանի հետ յետագայ համագործակցութեան խորացումը: Ինչպէս տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապի վարչութիւնից, ամէ նախագահը իր ջերմ ողջոյններն ու բարեմաղթանքները փոխանցեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսեանին:
  -   Քաղաքական