«Հարաւկովկասեան երկաթուղի» ընկերութիւնում ապրիլի 1-ից մինչեւ մայիսի 20-ը անցկացւում է գծի, յարակից տարածքների եւ արհեստական կառոյցների գարնանային ամբողջական զննումը: Զննումն անցնում է գծի, էներգամատակարարման, աւտոմատիկայի, տելեմեխանիկայի եւ կապի տնտեսութիւնների անխափան աշխատանքի ապահովման նպատակով:
Այն ուղղուած է նշուած տնտեսութիւններում առկայ խնդիրների բացայայտմանն ու վերացմանը, գնացքների անվտանգ երթեւեկութեան ապահովմանը, գարնանային եւ ամառային սեզոնին աշխատանքի նախապատրաստմանը:
Բացի այդ ապրիլի 15-ից մինչեւ մայիսի 31-ը կ'անցնի լոկոմոտիվների եւ շարժիչաւագոնային շարժակազմի գարնանային զննումը: Զննման անցկացման ընթացքում յատուկ ուշադրութիւն է դարձուելու գնացքների հակահրդեհային համակարգին, անվտանգ երթեւեկութիւնն ապահովող սարքաւորումների վիճակին, օդափոխութեան համակարգին, իսկ զննման ընթացքը ամէն շաբաթ դիտարկուելու է սելեկէտորային խորհրդակցութեան ընթացքում: