«Բաց Խաղ» առաջնութիւնը չունի ո՛չ տարիքային եւ ո՛չ նախագծերի տիպերի եւ տեխնիկական հնարաւորութիւնների սահմանափակում


«Բաց Խաղ» առաջնութիւնը չունի ո՛չ տարիքային եւ ո՛չ նախագծերի տիպերի եւ տեխնիկական հնարաւորութիւնների սահմանափակում

  • 11-04-2012 17:05:50   | Հայաստան  |  Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ

Ապրիլի 11-ին մեկնարկեց համակարգչային խաղերի նախագծման Հայաստանի բաց առաջնութիւնը, որն արդէն երկրորդ անգամ կազմակերպւում է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկութիւնների Միութեան (ԻՏՁՄ) եւ «Orange Արմէնիա» ընկերութեան կողմից: Առաջնութեան նպատակն է զարգացնել համակարգչային խաղերի նախագծման ոլորտը Հայաստանում, ինչը հնարաւորութիւն կը տայ ստեղծել նոր բիզնես միջավայր, բացայայտել նոր տաղանդներ, մոտիվացնել երիտասարդներին: Մասնակիցները հնարաւորութիւն կ'ունենան իրականացնել իրենց մտահղացումները եւ մասնակցել տարբեր նախագծերի իրականացմանը լաւագոյն ՏՏ ընկերութիւններում: «Սայ այն ոլորտներից է, որ դեռ բաւականաչափ չի հետազօտուել ու շահագործուել Հայաստանում: Անցեալ տարուայ առաջնութեան ժամանակ ինչպէս մասնակիցների քանակը, այնպէս էլ ներկայացուած նախագծերի որակը գերազանցեցին մեր բոլոր ակնկալիքները: Այն զարգացումը, որ մենք նկատեցինք մասնակիցներից շատերի մօտ, պարզապէս ապշեցուցիչ էր, իսկ մրցոյթին մասնակցում էին նոյնիսկ դպրոցականներ: Ուրախութեամբ յայտարարում ենք երկրորդ առաջնութեան մեկնարկը, եւ ակնկալում ենք, որ այս տարի նախագծերն էլ աւելի հետաքրքիր ու օրիգինալ կը լինեն»,- ասաց ԻՏՁՄ-ի գործադիր տնօրէն Կարէն Վարդանեանը: «Համակարգչային խաղերի ոլորտն արդէն իր հաստատուն դերն ունի ՏՏ եւ հեռահաղորդակցութեան ոլորտում: 2011թ. մենք հրաշալի կատարումներով նախագծէր տեսանք, որոնք արդէն ամբողջովին պատրաստ են եւ կարող են շուկայ մտնել: Ուրախ ենք այս տարի նոյնպէս համագործակցել Իտձմ-ի հետ` աջակցելու նոր ու հետաքրքիր գաղափարների իրագործմանը: Այս տարի աւելի շատ ենք շեշտը դրել բջջային հաւելուածների ոլորտի վրայ, քանի որ այն դինամիկ կերպով զարգացող ու աճող ոլորտ է Հայաստանում, ինչպէս եւ աշխարհում: Մեծ հետաքրքրութեամբ ենք սպասում մասնակից նախագծերին»,- ասաց Orange Արմէնիայի գլխաւոր տնօրէն Բրունոյ Դիւթուան: «Բաց Խաղ» համակարգչային խաղերի առաջնութիւնն անցկացուելու է 4 փուլով եւ ունենալու է 9 անուանակարգ` Լաւագոյն բջջային խաղ, Սցենար, Նորարարութիւն, Դիզայն, Պատանիների առաջնութիւն (Junior), Լաւագոյն սոցիալական բջջ. հաւելուած, Լաւագոյն ժամանցային հաւելուած, Լաւագոյն հաղորդակցութիւն հաւելուած: Իւրաքանչիւր փուլի ընթացքում ժիւրին կը դիտարկի նախագծերը, կը բացայայտի թերութիւնները եւ կսահամանի իւրաքանչիւր նախագծի համար տեխնիկական առաջադրանքներ: Ժիւրիի կազմում ընդգրկուած են խաղերի նախագծման մասնագէտներ, ծրագրաւորողներ, դիզայներներ, ովքեր իրենց խորհրդատուութեամբ կ'աջակցեն մասնակիցներին մրցոյթի ընթացքում: մրցոյթն անցկացւում է Sourcio, Teoken, Tx Systems, Triada, MicroSoft-RA ընկերութիւնների եւ Association of Modern Technologies Professionals, National Professional Cybersport League (NPCL) աջակցութեամբ: «բաց Խաղէ համակարգչային խաղերի առաջնութիւնը չունի ո՛չ տարիքային եւ ո՛չ նախագծերի տիպերի եւ տեխնիկական հնարաւորութիւնների սահմանափակում: Գրանցուելու համար հարկաւոր է մինչեւ սեպտեմբերի 30-ը ուղարկել յայտը shushanik.vardanyan@uite.org էլ. հասցէին: Նրանք, ովքեր կը գրանցուեն մինչեւ ապրլի 30-ը, հնարաւորութիւն կ'ունենան մասնակցելու համակարգչային խաղերի դիզայնին եւ նախագծմանը նուիրուած սեմինարներին, ինչը կ'օգնի առաջնութեան մեկնարկին արդէն զինուած լինել լրացուցիչ մասնագիտական հմտութիւններով: Միջոցառման եզրափակիչ փուլի ժամանակ կը կազմակերպուի ցուցահանդէս, որտեղ կը ցուցադրուեն մասնակիցների մշակած խաղերը եւ համակարգչային խաղերի ոլորտը ներկայացնող այլ ընկերութիւնների աշխատանքները: «Բաց Խաղ» համակարգչային խաղերի նախագծման առաջին առաջնութիւնը անցկացուել է 2011թ: Առաջնութեանը մասնակցում էին 25 թիմեր, որոնք ներկայացնում էին ինչպէս գրաֆիկ ստուդիաներ, այնպէս էլ ուսանողների եւ անգամ դպրոցականների խմբեր: Առաջնութիւնն աւարտուեց ցուցահանդէսով, որի ժամանակ բոլոր այցելուները կարող էին խաղալ արդէն պատրաստի խաղերը:
  -   Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ