Բախուել են շտապօգնութեան «Ֆորդ Տրանզիտ»եւ «Կրայսլեր»մակնիշի աւտոմեքենաները


Բախուել են շտապօգնութեան «Ֆորդ Տրանզիտ»եւ «Կրայսլեր»մակնիշի աւտոմեքենաները

  • 12-04-2012 12:29:43   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Ապրիլի 11-ին շտապօգնութիւնից տեղեկութիւն է ստացուել, որ ժամը 22.50-ի սահմաններում Երեւանի Գրիգոր Լուսաւորչի եւ Բէյրութի փողոցների խաչմէրուկում տեղի է ունեցել աւտոպատահար: Դեռեւս չպարզուած հանգամանքներում բախուել են շտապօգնութեան ծառայութեան «Ֆորդ Տրանզիտ»եւ «Կրայսլեր» մակնիշի աւտոմեքենաները: Պատահարի հետեւանքով «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի աւտոմեքենայի վարորդ` 1984 թ. ծնուած Վարդան Ներսիսեանը, բուժքոյր` 1965 թ. ծնուած ռիմայ Գեւորգեանը եւ բժիշկ` 1983 թ. ծնուած Կարէն Սիմոնեանը ստացել են տարբեր մարմնական վնասուածքներ ու տեղափոխուել «էրեբունի»բժշկական կենտրոն:
  -   Մամլո հաղորդագրություն