Սմբատ Զոհրապի անուան դպրոցի 30 աշակերտներ հիւրընկալուել են Վիւասել-մտս-ում
15-09-2010 13:43:21 | Հայաստան | Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը
Ինքդ կատարիր այն փոփոխութիւնը, որն ուզում ես տեսնել եւ դարձիր ապագայի ղեկավար, եթէ ցանկանում ես օգտակար լինել Հայրենիքիդ
14-ը սեպտեմբերի, 2010թ., Երեւան, Հայաստան - Վիւասել-մտս-ը, «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկութիւնը, տեղեկացնում է, որ Վիւասել-մտս-ի գլխամասային գրասենեակում անցաւ Բաց դռների օր` այս անգամ Սմբատ Զոհրապի անուան դպրոցի աշակերտների համար:
«Այժմ դուք կարող էք կերտել ձեր ապագան` ընտրելով մի ճանապարհ, որը մենք, որպէս օրինակ, պատրաստ ենք ներկայացնել ձեզ», - ասաց Վիւասել-մտս-ի գլխաւոր տնօրէն Ռալֆ Յիրիկեանը ,բիզնես, որն ունի առաքելութիւնէ թեմայով դասախօսութեան ընթացքում` աշակերտներին ներկայացնելով յաջողակ բիզնեսի զարգացման ռազմավարութեան մոդելը:
Աշակերտներին ցուցադրուեցին Վիւասել-մտս-ի բիզնես-մոդելի օրինակներ` ներկայումս Հայաստանում ամենահզօր` աւելի քան 650 բնակավայրերում ծածկոյթ ապահովող 3.5G ցանցի տեխնիկական հնարաւորութիւնների շեշտադրմամբ: Ռալֆ Յիրիկեանը խօսեց նաեւ մարդկային ռեսուրսների արդիւնաւէտ կառավարման եւ ֆինանսական ճգնաժամի պայմաններում մարքեթինգային ռազմավարութեան եւ լուծումների մասին:
Դասախօսութեան մի առանձին հատուած նուիրուած էր Կորպորատիւ պատասխանատուութեան գաղափարին, որի` Վիւասել-մտս-ի մոդելը ներկայացուեց աշակերտներին: Կորպորատիւ պատասխանատուութիւնը Վիւասել-մտս-ի գործունէութեան ռազմավարութեան հիմքում ընկած բիզնես-մօտեցում է: Աշակերտները մասնաւորապէս հետաքրքրուած էին Հայաստանի առաջատար բջջային օպերատոր Վիւասել-մտս-ում աշխատելու հնարաւորութիւններով: Ընկերութեան գլխաւոր տնօրէնը հաւաստիացրեց, որ այժմ հայաստանեան երիտասարդները մասնագիտական կրթութեան եւ կարիերայի աւելի լայն հնարաւորութիւններ ունեն, համեմատ իր դպրոցական տարիների հետ, որոնք նա անց էր կացրել իր ծննդավայր Լիբանանում:
«Նորարարութիւնն է յաջողութեան տանող ուղին: Դուք պէտք է գնահատէք Հայրենիքում սովորելու եւ աշխատելու` ձեզ ընձեռնուած հնարաւորութիւնը: Փոխէք ինքներդ ձեզ, զարգացրէք մասնագիտական հմտութիւնները, արդիւնաւէտ օգտագործէք ժամանակը, մի յանձնուէք, կամաւոր դարձէք, եթէ չէք կարող աշխատանք գտնել: Ձեր նախասիրութիւնները, ոգեշնչուածութիւնը, հետաքրքրութիւնները եւ հասարակական ակտիւութիւնը կարիերայում լաւագոյն ուղեցոյցը կը լինեն», - խորհուրդ տուեց Ռալֆ Յիրիկեանն աշակերտներին:
Վիւասել-մտս-ի գլխաւոր տնօրէնն անդրադարձաւ նաեւ շուկայական մրցակցութեան, կորպորատիւ մշակոյթի զարգացման խնդիրներին, ինչպէս նաեւ բարձրագոյն ուսումնական հաստատութիւնների հետ համագործակցելու կարեւորութեանը:
Դասախօսութիւնից յետոյ աշակերտները շրջեցին Վիւասել-մտս-ի սպասարկման կենտրոնում, տեխնիկական վարչութիւնում եւ Զանգերի կենտրոնում:
Սպասէք աւելին: Վիւասել-մտս... Աւելին, քան օպերատոր:
ՎիւասելՄտս-ը (Ղ-տելեկոմ ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզօր 2G/3G ցանցը եւ տրամադրում է ձայնային եւ տուեալների փոխանցման ծառայութիւնների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունէութեան հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լաւագոյնս ծառայելը, հիմնադրման օրուանից` 2005թ. յուլիսի 1-ից, ՎիւասելՄտս-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց եւ բաժանորդների մեծ բազա: ՎիւասելՄտս-ը նորարարութիւնների առաջատարն է եւ հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցութեան շուկայի: Յաւելեալ տեղեկութիւններ ստանալու համար այցելէք www.vivacell.am
* * *
«Բջջային Հեռահամակարգեր» Բբը-ն (ՄՏՍ) Ռուսաստանի եւ ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագոյն օպերատորն է: Դուստր ձեռնարկութիւնների հետ միասին կազմակերպութիւնը սպասարկում է աւելի, քան 99.21 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի 82 տարածաշրջանների բնակչութիւնը, ինչպէս նաեւ Հայաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի եւ Թուրքմէնստանի բնակչութիւնը, որտեղ Մտս-ը եւ իր դուստր ձեռնարկութիւններն ունեն լիցենզիայ GSM ստանդարտներին համապատասխան ծառայութիւններ մատուցելու համար, կազմում է աւելի քան 230 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշուած են Նիւ Եորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Յաւելեալ տեղեկութիւններ ստանալու համար այցելէք www.mts.ru