12-04-2012 14:32:42 | Հայաստան | Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ
Երեւանի Վ. Բրիւսովի անուան պետական լեզուաբանական համալսարանում իրականացուած վերահսկողութեան ընթացքում բացայայտուել եւ արձանագրուել են համալսարանի ռեկտորի կողմից կատարուած մի շարք խախտումներ, որոնք առնչւում են համալսարանի կրթական գործունէութեան մի շարք ուղղութիւններին, մասնաւորապէս.
1. Խախտումներ, որոնք վերաբերում են համալսարանի ռեկտորի կողմից հաստատուած ներքին իրաւական ակտերին: Ներքին իրաւական ակտերը, մասնաւորապէս, "Ուսանողների հեռացման /ազատման/, վերականգնման, առարկաների վերայանձման եւ կուրսի կրկնութեան կարգը", "ԵՊԼՀ-ում մագիստրատուրայի ընդունելութեան եւ ուսուցման կարգը", "ԵՊԼՀ շրջանաւարտների ամփոփիչ ատեստաւորման անցկացման լրամշակուած կարգը", "ԵՊԼՀ անհատական ժամանակացոյցով ուսուցման տրամադրման կարգը", հակասում են ՀՀ օրէնսդրութեան եւ այլ նորմատիւ իրաւական ակտերի պահանջներին: Օրինակ, ՀՀ օրէնքներով նախատեսուած չս անհատական ժամանակացոյցով ուսուցման ձեւ, սակայն համալսարանի ռեկտորի կողմից հաստատուել է կարգ, որով նախատեսւում եւ իրականացւում է անհատական ժամանակացոյցով ուսուցում կամ նորմատիւ իրաւական ակտերով նախատեսուած չէ շրջանաւարտներին ամփոփիչ ատեստաւորման անբաւարար արդիւնքներով որակաւորում չշնորհելու /դիպլոմ չտալու/ դէպքում յետագայ տարիներին ամփոփիչ ատեստաւորմանը մասնակցելու սահմանափակում, այնինչ համալսարանի ռեկտորի կողմից հաստատուած կարգով ամփոփիչ ատեստաւորման անբաւարար արդիւնքներ ունեցող շրջանաւարտները կարող են վերայանձնել ոչ ուշ, քան 5 տարի յետոյ եւ երկու անգամից ոչ աւելի: Վերջինս ուսանողների իրաւունքների կոպիտ ոտնահարում եւ սահմանափակում է:
2. Խախտումներ, որոնք վերաբերում են ՀՀ օրէնսդրութեան եւ այլ նորմատիւ իրաւական ակտերի պահանջներին` ուսանողների տեղափոխութիւնների, հեռացումների, վերականգնումների, ակադեմիական արձակուրդների ձեւակերպման գործընթացների իրականացման ընթացքում: Օրինակ, կատարուել է ներբուհական տեղափոխութիւն առաջին կուրսում, բուհից բուհ տեղափոխութիւն առանց ակադեմիական տեղեկանքի, ձեւակերպուել է յետին թուով ակադեմիական արձակուրդ` առանց բժշկական տեղեկանքի, ակադեմիական արձակուրդը երկարաձգուել է եւս մէկ տարով, իրականացուել է անհատական գրաֆիկով ուսուցում` Սպը-ի Ս ողմից տրուած տեղեկանքի հիման վրայ, կատարուել է ուսանողի վերականգնում առաջին կուրսի առաջին կիսամեակից, կատարուել է արտերկրի ուսումնական հաստատութիւններից տեղափոխութիւն` առանց համապատասխան հաստատութիւնից հարցման դրական պատասխանի:
3. Խախտումներ, որոնք կատարուել են դիպլոմների լրացման գործընթացում, ինչի հետեւանքով տրուել են գոյութիւն չունեցող մասնագիտութիւններով /օրինակ, անգլերէն լեզու եւ երկրագիտութիւն մասնագիտութեամբ/ դիպլոմներ: