Հաստատուել է ռազմական արդիւնաբերութեան համալիրի բարեփոխման ծրագիրը
12-04-2012 19:35:52 | Հայաստան | Հասարակութիւն
Ապրիլի 12-ի նիստում Հայաստանի կառավարութիւնը հաստատել է ՀՀ ռազմական արդիւնաբերութեան համալիրի բարեփոխման եւ զարգացման ծրագիրը: Ըստ ՀՀ կառավարութեան տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան, վարչապետ Տիգրան Սարգսեանը նշել է, որ այն ծառայելու է այս հզօր ոլորտի զարգացմանը, ոլորտ, որը կարող է մեծ ներուժ պարունակել տնտեսութեան ընդհանուր առաջընթացի տեսակէտից եւ կ'օգնի գտնել Հայաստանի տեղը եւ մասնագիտացումը ռազմական արդիւնաբերութեան մէջ:
Կառավարութիւնը հաստատել է նաեւ վերանայուած եւրոպական սոցիալական խարտիայի վերաբերեալ ՀՀ ազգային զեկոյցը (հաշուետու ժամանակաշրջան 2007-2010 թթ.), «Մայրուղային նաւթամթերատարի տեխնիկական շահագործման կ'անոններ» տեխնիկական կանոնակարգը:
ՀՀ 2012-2014 թթ. հողերի ագրոքիմիական հետազօտութեան եւ բերրիութեան բարձրացման միջոցառումների ծրագիրը, ծրագրի բիւջէն եւ իրականացման միջոցառումները: Վերջինիէ իրականացումը հնարաւորութիւն կ'ընձեռի ամէն տարի երկրի 141 համայնքում ունենալ հողերի սննդատարրերով ապահովուածութիւնն արտացոլող ագրոքիմիական քարտէզներ եւ մշակաբոյսերի պարարտացման գիտականօրէն հիմնաւորուած երաշխաւորագրեր, որոնց միջոցով պարարտանիւթերը կօգտագործուէն խնայողաբար եւ նպատակային, կը բարձրանան հողի բերրիութիւնը եւ մշակաբոյսերի բերքատուութիւնը,
Կառավարութեան նիստում հաստատուել են «Տարրական դասարանների աշակերտներին անվճար դասագրքերով եւ ուսումնական գրականութեամբ ապահովում ու աւագ դպրոցների դասագրքերի հրատարակում», «Ռազմագիտութեան կաբինետների վերականգնում», «Սփիւռքի հայկական կրթական հաստատութիւններին ուսումնական գրականութեան եւ օժանդակ նիւթերի մշակում եւ տրամադրում», «Յատուկ դպրոցների համար նախատեսուած ծրագրերի, դասագրքերի, ձեռնարկների, ուսումնական այլ նիւթերի մշակում եւ հրատարակում» ծրագրերի ֆինանսաւորման չափերը, ինչպէս նաեւ շախմատ առարկայի դասագրքերի, խնդրագրքերի եւ ուսուցչի ձեռնարկների համար նախատեսուած աւելի քան 114 մլն դրամը տրամադրել «Հայաստանի շախմատային ակադեմիա» հիմնադրամին: Կառավարութիւնը հաստատել է նաեւ ՀՀ արդարադատութեան նախարարութեան «Գործադիր իշխանութեան, պետական կառավարման, հանրապետական եւ տարածքային մարմինների պահպանում արտաբիւջետային միջոցների հաշուին» ծրագրի գծով արտաբիւջետային հաշուի միջոցների ծախսման 2012 թ. նախահաշիւը:
Գործադիրը հաւանութիւն է տուել Հայկական երկաթուղու համակարգը «ռուսական երկաթուղիներէ ԲԲԸ կողմից ստեղծուած «Հարաւկովկասեան երկաթուղի»ՓԲԸ-ին փոխանցելու կոնցեսիոն պայմանագրում փոփոխութիւններ եւ լրացումներ կատարելու համաձայնագրի նախագծին, որով կը կարգաւորուի պայմանագրի ուժի մէջ մտնելու ժամկէտը, դրա դադարման ժամանակ կոնցեսիոն ակտիւների վերադարձման, գոյքային իրաւունքի փոխանցման մեխանիզմները:
«Հայկական տպագրութեան 500-ամեակը» եւ «Երեւանը` 2012 թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագրերով համաքաղաքային միջոցառումների բացման արարողութեան եւ հանդիսաւոր համերգի կազմակերպման նպատակով «Գիրք»հիմնադրամին որպէս նուիրաբերութիւն տրամադրելու համար ՀՀ մշակոյթի նախարարութեանը յատկացուել է 300 մլն 300 հազար դրամ:
Գործադիրը հաւանութիւն է տուել Հայաստանի Հանրապետութեան 2015 թուականի Եւրոպական բարձրագոյն կրթական տարածքի նախարարական գագաթնաժողովի, Բոլոնիայի քարտուղարութեան 4-րդ համաժողովի անցկացման եւ 2012 թ. յուլիսի 1-ից 2015 թ. յուլիսի 1-ը Բոլոնիայի քարտուղարութեան ստանձնմանը: Հհ ֆինանսների եւ ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարարներին յանձնարարուել է միջոցառումների կազմակերպման եւ անցկացման համար 2013-2015 թթ. պետբիւջէով նախատեսել անհրաժեշտ ֆինանսական միջոցները:
Կառավարութիւնը համաձայնութիւն է տուել Հայաստանի Հանրապետութեան եւ Սլովակիայի Հանրապետութեան կառավարութիւնների միջեւ գաղտնի տեղեկատուութեան փոխադարձ պաշտպանութեան, ինչպէս նաեւ Հայաստանի եւ Արգենտինայի կառավարութիւնների միջեւ տնտեսական համագործակցութեան համաձայնագրերի կնքման առաջարկութիւններին:
Գործադիրը Երեւանի «Էլեկտրօն» ԲԲԸ-ին տրուած զէնքի արտադրութեան արտօնագրի գործողութեան ժամկէտը երկարաձգել է հինգ տարով:
Կառավարութիւնն այլ կ'ատեգորիայ է փոխադրել Սիւնիքի մարզի Նոր Աստղաբերդի (Փայահանի) եւ Քարահունջի գիւղական համայնքների հողերի մի մասը` փոքր հիդրոէլեկտրակայանների եւ օժանդակ կառոյցների շինարարութեան համար:
Կառավարութեան որոշմամբ Ժնեւի կ'ոնսերվատորիայի մագիստրատուրայի սան, ֆլեյտահար, միջազգային մրցոյթների դափնեկիր Նարեկ Աւագեանին եւ ՀՀ ֆուտբոլի ազգային հաւաքականի առաջատար խաղացող Էդգար Մանուչարեանին պարտադիր զինուորական ծառայութեան զօրակոչից տարկէտում է տրուել համապատասխանաբար մինչեւ 2013 թ. գարնանային եւ աշնանային զօրակոչը: