Յայտարարութիւն` «Ռեժիսորներ առանց սահմանների» տարածաշրջանային համատեղ արտադրութեան 6-րդ ֆորումի մասնակցութեան յայտերի ընդունման վերաբերեալ


Յայտարարութիւն` «Ռեժիսորներ առանց սահմանների» տարածաշրջանային համատեղ արտադրութեան 6-րդ ֆորումի մասնակցութեան յայտերի ընդունման վերաբերեալ

  • 13-04-2012 12:11:19   | Հայաստան  |  Մշակոյթ
«Ոսկէ ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամը յայտարարում է «Ռեժիսորներ առանց սահմանների»(ՌԱՍ) տարածաշրջանային համատեղ արտադրութեան 6-րդ ֆորումի մասնակցութեան յայտերի ընդունում: Ֆորումը տեղի կ'ունենայ «Ոսկէ ծիրան» 9-րդ միջազգային կինոփառատօնի շրջանակներում, յուլիսի 10-12-ը: ՌԱՍ տարածաշրջանային համատեղ արտադրութեան ֆորումն ամենամեայ միջոցառում է, որի նպատակն է խրախուսել Արեւելեան գործընկերութեան երկներում, մասնաւորապէս` Հայաստանում, Վրաստանում, Մոլդովայում, Ուկրաինայում, Բելառուսում եւ Ադրբեջանում ֆիլմարտադրութեան, համատեղ արտադրութեան զարգացումը: Ծրագրին կարող են մասնակցել ներկայացուցիչներ վերոնշեալ երկրներից: ՌԱՍ տարածաշրջանային համատեղ արտադրութեան ֆորումը ՌԱՍ արեւելեան համագործակցութեան ծրագրի մի մասն է, որը հովանաւորւում է Եւրամիութեան կողմից եւ իրականացւում է «ոսկէ ծիրանէ կինոյի զարգացման հիմնադրամի եւ իր գործընկերների` MAIA (Իտալիա), INTERFILM (Ուկրաինայ), Պրոմեթեւս կ'ինոարուեստի կենտրոն (Վրաստան)եւ INTERNEWS (Հայաստան) կողմից: 2012-2014թթ. ընկած ժամանակահատուածում ՌԱՍ արեւելեան համագործակցութեան ծրագիրը կ'իրականացնի եւս մի քանի դասընթացնէր, սեմինարներ, կը տրամադրի շփման հնարաւորութիւններ ԵՄ արեւելեան համագործակցութեան տարածաշրջանի կինոարտադրութեան ներկայացուցիչների համար: Այս տարի ՌԱՍ տարածաշրջանային համատեղ արտադրութեան ֆորումը կենտրոնանում է լիամետրաժ խաղարկային կինոնախագծերի վրայ: Վերոնշեալ պետութիւններից ռեժիսորները եւ պրոդիւսերները կարող են դիմել ֆիլմերի նախագծերով, որոնք գտնւում են զարգացման փուլում: Նախընտրելի է, որ դրանք լինեն համատեղ արտադրութեան ֆիլմեր: ՌԱՍ 2012 Ֆորումը կը ներառի կարճատեւ դասընթացնէր (training), որոնք վարելու են աշխարհահռչակ վերապատրաստողներ եւ հիւր-խօսնակներ. սա ընտրուած նախագծերի ռեժիսորներին եւ պրոդիւսերներին համագործակցութեան եւ կարիերայի զարգացման նոր հնարաւորութիւններ կ'ընձեռի: Դասընթացների հետ համատեղ` Ֆորումի ծրագիրը ներառելու է նախագծերի ներկայացում (pitching), անհատական հանդիպումներ միջազգային մասնագէտների եւ պրոդիւսերների հետ: Աշխատանքային լեզուն անգլերէնն է: Դիմումի կարգը ՌԱՍ ֆորումի մասնակցութեան համար անհրաժեշտ է անգլերէն լեզուով հետեւեալ փաստաթղթերը ներբեռնել www.dabhub.com ինտերնետային կայքում` 1. օնլայն դիմում-յայտը 2. սինոփսիս – մինչեւ 1 էջ 3. մեկնաբանութիւն (treatment) – 8-10 էջ 4. ռեժիսորական հայեացք – մինչեւ 1 էջ 5. ռեժիսորի կենսագրութիւն/ֆիլմագրութիւնը 6. պրոդիւսերի կենսագրութիւն/ֆիլմագրութիւնը Հարցերի դէպքում, կարող էք դիմել ՌԱՍ ծրագրի կոօրդինատորին` Տաթեւիկ Մանուկեանին: t.manoukyan@dabhub.com Ընտրուած նախագծերը կը յայտարարուեն յունիսի 20-ին: ՅԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԷՏԸ ՄԱՅԻՍԻ 31-ն Է: www.dabhub.com ՌԱՍ ֆորումի մասին: ՌԱՍ ֆորումը ամենամեայ միջոցառում է «ոսկէ ծիրանէ միջազգային կինոփառատօնի շրջանակներում: Ֆորումի նպատակն է օգնել պրոդիւսերներին եւ ռեժիսորներին, ովքեր իրենց կինոնախագծերի զարգացման կամ արտադրութեան աջակցութիւն կամ համագործակցութիւն են փնտրում: ՌԱՍ ֆորումը Արեւելեան գործընկերութեան երկրների ֆիլմարտադրողների եւ միջազգային կ'ինոշուկայի ներկայացուցիչների հանդիպման վայր է: Այստեղ հաւաքւում են ռեժիսորներ, պրոդիւսերներ, փառատօնների եւ հիմնադրամների ներկայացուցիչներ, առեւտրային գործակալներ, հեռարձակողներ եւ այլոք, ովքեր կարող են մասնագիտական օգնութիւն տրամադրել մասնակիցներին նախագծերի կազմման եւ ներկայացման, կ'ինոշուկայի զարգացման վերաբերեալ: ՌԱՍ նպատակներն են` խթանել Արեւելեան գործընկերութեան երկրներում կինոարտադրութիւնը, ստեղծել համատեղ արտադրութեան ցանց, խթանել եւ սկիզբ դնել համատեղ արտադրութեան նախագծերին, անցկացնել դասընթացնէր, սեմինարներ, ցուցադրութիւններ եւ այլ միջոցառումներ, որոնք կը խթանեն համագործակցութիւնը կինոարտադրութեան բնագաւառում: Յաւելեալ տեղեկութիւնների համար խնդրում ենք այցելել` www.dabhub.com: Ֆորումը ներառում է. 1. սեմինարներ, 2. նախագծերի ներկայացում, 3. անհատական հանդիպումներ, Դիմողներին ներկայացուող պահանջները. - Դիմողը պէտք է լինի Արեւելեան գործընկերութեան հետեւեալ երկրներից որեւէ մէկից` Հայաստան, Վրաստան, Մոլդովայ, Ուկրաինայ, Բելառուս, Ադրբեջան: - Դիմողը պէտք է լինի ներկայացուող նախագծի պրոդիւսերը կամ ռեժիսորը: Նախագծերի գնահատման եւ ընտրութեան կարգը. Նախագծերը կը գնահատուեն եւ կ'ընտրուեն մասնագէտների խմբի կողմից: Ընտրուած դիմողներին կը տեղեկացնեն արդիւնքների մասին մինչեւ յունիսի 20-ը: Ընտրուած դիմողները կը հրաւիրուեն մասնակցելու ՌԱՍ ֆորումին: Ընտրուած նախագծերի մասին տեղեկութիւնը կը տեղադրուի ՌԱՍ նախագծերի գրքում եւ պաշտօնական կայքէջում (www.dabhub.com):
  -   Մշակոյթ