«ՏՀՏլիդէրների հանդիպում» ֆորումի հիմնական թեման տեխնոլոգիական լուծումների եւ ապրանքների առեւտրայնացումն է


«ՏՀՏլիդէրների հանդիպում» ֆորումի հիմնական թեման տեխնոլոգիական լուծումների եւ ապրանքների առեւտրայնացումն է

  • 13-04-2012 12:55:37   | Հայաստան  |  Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ

Ապրիլի 14-15-ին Դիլիջանում կայանալիք «տհտ լիդէրների հանդիպումէ ֆորումի ընթացքում այս անգամ տեղեկատուական եւ հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի առաջատարները կը քննարկեն տեխնոլոգիական լուծումների եւ ապրանքների առեւտրայնացումը: Օրակարգային թեմաներից են` • Տեխնոլոգիայ, Նորարարութիւն, Կը լաստերային զարգացում • Ազատ տնտեսական գօտիները եւ դրանց դերը տեխնոլոգիական ձեռներէցութեան զարգացման գործում • Տեխնոպարկերի եւ ինկուբատորների դերը` որպէս տեխնոլոգիական ձեռներէցութեան կարեւոր խթան • Տեխնոլոգիական ձեռներէցութեան ֆինանսաւորման եւ հարկային խնդիրներ • Տեխնոլոգիական ձեռներէցութեան համար անհրաժեշտ յատուկ ենթակառուցուածքների զարգացում • Տնտեսութիւնում առկայ տեխնոլոգիական խնդիրների ՓՄՁ եւ նորաստեղծ ընկերութիւններին հասանելիութեան ապահովում եւ այլն: Ինչպէս «Նոյեան Տապան»-ին յայտնեց ԻՏՁՄ հանրային կապերի մենեջեր Ռուզան Ապրեսեանը, ֆորումին կը մասնակցեն ՏՀՏ հայաստանեան ընկերութիւնների, հետաքրքրուած տարբեր ոլորտների ընկերութիւնների, պետական գերատեսչութիւնների, միջազգային կազմակերպութիւնների եւ մամուլի շուրջ 70 ներկայացուցիչներ: ֆորումի կազմակերպում է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկութիւնների Միութիւնը` ՀՀ Էկոնոմիկայի նախարարութեան եւ Ձեռնարկութիւնների զարգացման եւ շուկայի մրցունակութեան ծրագրի (EDMC) աջակցութեամբ:
  -   Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ