Վարդան Օսկանեանն ընդունեց Հայաստանում Դանիայի արտակարգ եւ լիազօր դեսպան Միքայէլ Բորգ Յանսենին


Վարդան Օսկանեանն ընդունեց Հայաստանում Դանիայի արտակարգ եւ լիազօր դեսպան Միքայէլ Բորգ Յանսենին

  • 13-04-2012 14:14:41   | Հայաստան  |  Քաղաքական

Ապրիլի 13-ին Վարդան Օսկանեանն ընդունեց Հայաստանում Դանիայի արտակարգ եւ լիազօր դեսպան Միքայէլ Բորգ Յանսենին (նստավայրը` Կիեւ): Զրոյցի հիմնական թեմաներն էին Հայաստանի ներքաղաքական իրավիճակը եւ գալիք խորհրդարանական ընտրութիւնները, ինչպէս նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը: Քննարկուեցին նաեւ Հայաստան-Եւրամիութիւն համագործակցութիւնը եւ Հայաստանի ընդգրկուածութիւնը ԵՄ ասոցացման համաձայնագրի բանակցութիւններում եւ դրանում նրա առաջընթացի հնարաւորութիւնները:
  -   Քաղաքական