Էկոլուրի «արգելուածէ նկարահանումները Սոտքում (ՏԵՍԱՆԻՒԹ)


Էկոլուրի «արգելուածէ նկարահանումները Սոտքում (ՏԵՍԱՆԻՒԹ)

  • 13-04-2012 17:55:53   | Հայաստան  |  Հասարակութիւն



Սոտքում ջարդող-տեսակաւորող համալիրի տեղադրումն անօրինական է: Այսպիսին է «Էկոլուր»-ի դիրքորոշումը, որն արտայայտուել է ՀՀ բնապահպանութեան նախարարութեան աշխատանքային խմբին ուղղուած պաշտօնական գրութեան մէջ: Աշխատանքային խումբը ստեղծուել է Բնապահպանութեան նախարար Արամ Յարութիւնեանի հրամանով եւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանի յանձնարարականով` հետաքննելու «GeoProMining Gold» ընկերութեան կողմից Սոտքում ջարդող-տեսակաւորող համալիրի տեղադրման խնդիրները: «Էկոլուր»-ի նախագահը Էկոլոգիական հասարակական դաշինքի առաջարկով աշխատեց աշխատանքային խմբի կազմում: ՀՀ բնապահպանութեան նախարարութեան աշխատանքային խմբին ուղղուած «Էկոլուր»-ի պաշտօնական գրութեան մէջ գրուած է. «Արդեօք օրինակա՞ն է Սոտքում «GeoProMining Gold» ընկերութեան կողմից ջարդող-տեսակաւորող սարքաւորման տեղադրումը, թէ՞ ոչ: Այս գլխաւոր հարցի պատասխանը միանշանակ է` սարքաւորման տեղադրումն անօրինական է: 1. ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարութիւնը յղում է անում նրա վրայ, որ ջարդող-տեսակաւորող սարքաւորումը Սոտքում հանքանիւթի արդիւնահանման ամբողջ գործընթացի բաղկացուցիչ մասն է, եւ դեռեւս 1988թ. հաստատուած նախագծով այն ենթակայ չէ շրջակայ միջավայրի վրայ ազդեցութեան փորձաքննութեան, քանի որ «Շրջակայ միջավայրի վրայ ազդեցութեան փորձաքննութեան մասին»օրէնքը յետադարձ ուժ չունի: Սակայն նախագծով նախատեսուած գործունէութիւնը մինչեւ 2011 թուականը չի իրականացուել, ինչի մասին վկայում են թույատրող փաստաթղթերը, որոնք 2011թուականով են թուագրուած: Դա նշանակում է, որ մինչեւ 2011 թուականը 1988թ-ի նախագծով գործունէութիւնը պէտք է համարել պարզապէս նախատեսուած գործունէութիւն, որը, «Շրջակայ միջավայրի վրայ ազդեցութեան փորձաքննութեան մասինէ օրէնքի (գլուխ 1, յօդուած 2 «շրջակայ միջավայրի վրայ ազդեցութեան փորձաքննութիւնը պետութեան կողմից անցկացուող պարտադիր գործունէութիւն է, որի հիմնական նպատակն է կանխորոշել, կանխարգելել կամ նուազագոյնի հասցնել հայեցակարգի եւ նախատեսուող գործունէութեան վնասակար ազդեցութիւնը մարդու առողջութեան, շրջակայ միջավայրի, տնտեսական եւ սոցիալական բնականոն զարգացման վրաէ) համաձայն` ենթակայ է փորձաքննութեան, ինչը չի արուել: 2. Նախատեսուած, ապա նաեւ կառուցուած ջարդող-տեսակաւորող սարքաւորման վերաբերեալ փորձաքննութեան եզրակացութեան բացակայութիւնը հակասում է «Շրջակայ միջավայրի վրայ ազդեցութեան փորձաքննութեան մասին» օրէնքի 1-ին գլխի 3-րդ յօդուածի բոլոր կէտերին, որտեղ նշուած է այլընտրանքային նախագծերի պարտադիր լինելու, ռիսկերի աստիճանի եւ այլնի մասին: 3. Ընդհանրապէս որեւէ յղում չկայ «Սեւանայ լճի մասին» ՀՀ օրէնքին: Անտեսուել է այն փաստը, որ Սոտք եւ Մասրիկ գետերը, որոնք կազմում են Սեւանայ լճի ջրահաւաք աւազանի մասը, աղտոտւում են մանրացուած եւ փոշիացուած հանքանիւթով, որն արդէն իսկ կուտակուած է գետերի յատակում: Այս ուսումնասիրութիւնները 2008-2009թթ. կատարուել են «GeoProMining Gold» ընկերութեան պատուերով: Անհրաժեշտ է ունենալ ներկայիս տուեալները` համեմատելու, թէ որքանով է ազդել այդ վերամշակման գործընթացը գետերի վրայ: Ոչ մի տեղ նշուած չէ լցակոյտերի տեղադրման վայրը, նշուած չէ տոքսիկ տարրեր եւ ծանր մետաղներ պարունակող փոշու կ'ոնցենտրացիան, նշուած չեն Սեւանի ջրահաւաք աւազանում փոշու տարածման մասշտաբները: 4. 2012թ. մարտի 28-ին աշխատանքային խումբը «GeoProMining Gold» ընկերութեան ներկայացուցիչների ուղեկցութեամբ այցելեց Սոտք: Այցելութեան ընթացքում աշխատանքային խումբը տեղում չկարողացաւ իրավիճակի բաւականաչափ ուսումնասիրութիւն կատարել: Ընկերութեան ներկայացուցիչներն արգելեցին ընկերութեան տարածքում նկարահանում իրականացնել`պատճառաբանելով, թէ աշխատանքային խումբը «GeoProMining Gold»-ի գլխաւոր տնօրէնի թոյլտւությունը չունի: Աշխատանքային խմբին թոյլ տուեցին մտնել տարածք այն պայմանով, որ տեսախցիկներն ու ֆոտոխցիկները չեն օգտագործուի: Աշխատանքային խումբը չծանօթացաւ իրավիճակի հետ այն տարածքներում, որտեղ լցւում են լցակոյտերը: Տեղեկատուութիւն չի տրամադրուել ընթացիկ աղտոտուածութեան, արտանետումների մասին եւ այլն: Կարծում եմ, որ դա ՀՀ վարչապետի յանձնարարութեամբ ստեղծուած աշխատանքային խմբի իրաւասութիւնների խախտում է: 5. Կարծում եմ, որ` ա) ջարդող-տեսակաւորող սարքաւորման տեղադրումը Սեւանայ լճի ջրահաւաք աւազանում անօրինական է, քանի որ ջարդող-տեսակաւորող սարքաւորումը վերամշակող օբյեկտ է, որը զգալիօրէն մեծացնում է վնասակար ազդեցութիւնը շրջակայ միջավայրի վրայ` հաշուի առնելով այն, որ մտնում է Սեւանայ լճի ջրահաւաք աւազանի մէջ եւ հակասում է «սեւանայ լճի մասինէ ՀՀ օրէնքին, բ) ջարդող-տեսակաւորող սարքաւորման կառուցումը հանդիսանում է նախատեսուած գործունէութիւն, որն իրականացուել է 2011թ. այլ ոչ 1988թ. նախագծով նախատեսուած աւելի վաղ ժամկէտում: Հետեւաբար, նախագիծը պէտք է պարտադիր կերպով շրջակայ միջավայրի վրայ ազդեցութեան փորձաքննութիւն անցնէր` «Շրջակայ միջավայրի վրայ ազդեցութեան փորձաքննութեան մասին»ՀՀ օրէնքի 1-ին գլխի 2-րդ յօդուածին համապատասխան, գ) անհրաժեշտ է, որպէսզի բնապահպանական տեսչութիւնը ստուգումներ անցկացնի այդ օբյեկտում, յայտնաբերի արդէն իսկ առկայ բոլոր խախտումները` շրջակայ միջավայրում` հողում, ջրում, մթնոլորտում փոշու, ծանր մետաղների եւ տոքսիկ տարրերի ու միացութիւնների աւելացումը, եւ համապատասխան ակտ կազմի, դ) ապամոնտաժել օբյեկտը»:
  -   Հասարակութիւն