ՀԴԿ-ի պատգամաւորութեան թեկնածուները հանդիպեցին Գիւմրի քաղաքի ընտրողների հետ


ՀԴԿ-ի պատգամաւորութեան թեկնածուները հանդիպեցին Գիւմրի քաղաքի ընտրողների հետ

  • 13-04-2012 19:14:49   |   |  Քաղաքական
Հայաստանի դեմոկրատական կուսակցութեան /ՀԴԿ/ ապրիլի 13-ի նախընտրական հերթական հանդիպումը Գիւմրի քաղաքում էր` Տ.Պետրոսեանի անվ. շախմատի մարզադպրոցում: Ինչպէս յայտնում են ՀԴԿ լրատուական ծառայութիւնից, Գիւմրի էին մեկնել ՀԴԿ համամասնական ցուցակում ընդգրկուած պատգամաւորութեան թեկնածուները: Դահլիճը մարդաշատ էր, ընդունելութիւնը` ջերմ: Կուսակցութեան նախագահ Արամ Սարգսեանը ներկայացրեց ՀԴԿ նախընտրական ծրագրի հիմնադրոյթները: Տեղի ունեցաւ անկեղծ ու շահագրգիռ քննարկում գիւմրեցիներին յուզող կենսական հարցերի շուրջ: Ծաւալուած հարց ու պատասխանի արդիւնքում վեր հանուեցին երկրի համար հրատապ հիմնախնդիրներ: Հանդիպման մասնակիցները համակարծիք էին, որ երկրի յետագայ զարգացման համար անհրաժեշտ են համակարգային փոփոխութիւններ: ՀԴԿ նախընտրական յաջորդ հանդիպումը տեղի կ'ունենայ ապրիլի 14-ին, ժամը 16-ին Արարատի մարզում` Մասիս քաղաքի Ա.Բաբաջանեանի անվ. երաժշտական դպրոցում:
  -   Քաղաքական