Տարօն Մարգարեան. «Քաղաքաշինական որեւէ նախագիծ չի հաստատուի, եթէ դրանում թեքահարթակներ նախատեսուած չլինեն»


Տարօն Մարգարեան. «Քաղաքաշինական որեւէ նախագիծ չի հաստատուի, եթէ դրանում թեքահարթակներ նախատեսուած չլինեն»

  • 14-04-2012 16:01:20   | Հայաստան  |  Տնտեսութիւն

Երեւանի քաղաքապետ Տարօն Մարգարեանը ապրիլի 14-ին այցելել է «Փրկութիւն»հաշմանդամ երեխաների հ/կ եւ ծանօթացել կենտրոնի գործուներութեանն ու խնդիրներին: Կենտրոնի տնօրէն Արփինէ Վարդանեանը քաղաքապետին է ներկայացրել շէնքային պայմանները բարելաւելու առաջնայնութիւնները, մասնաւորապէս թեքահարթակների կառուցման անհրաժեշտութիւնը: «Հենաշարժողական խնդիրներ ունեցող մեր համաքաղաքացիները նոյնպէս քաղաքապետարանի մշտական ուշադրութեան կենտրոնում են: Իմ յանձնարարականով այսուհետ քաղաքաշինական որեւէ նախագիծ չի հաստատուի, եթէ դրանում թեքահարթակներ նախատեսուած չլինեն: Փողոցների հիմնանորոգման աշխատանքների ընթացքում նոյնպէս յանձնարարուած է հետիոտն անցումներում համապատասխան թեքութիւններ կ'ահաւորել»,-անդրադառնալով հաշմանդամների խնդիրների ուղղութեամբ քաղաքապետարանի կողմից իրականացուող ծրագրերին` նշել է քաղաքապետը: Տարօն Մարգարեանը նաեւ հաւաստիացրել է, որ քաղաքապետարանը կ'աջակցի կենտրոնին` ինչպէս ներկայացուած խնդիրները լուծելու, այնպէս էլ զբաղեցրած տարածքի իրաւական կարգավիճակը յստակեցնելու հարցում: Երեւանի քաղաքապետարանի տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից յայտնում են,որ քաղաքապետը կենտրոնի բակում նաեւ ծառ է տնկել:
  -   Տնտեսութիւն