14-04-2012 16:58:49 | Հայաստան | Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ
Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկութիւնների Միութիւնը Հայաստանի ռոբոտների բաց առաջնութեան շրջանակում (Արմռոբոտիքս) յայտարարում է «Գծին հետեւող ռոբոտ 2012» մրցոյթի գրանցումը, որն իրականացւում է http://digitec.am/armrobotics.php?id=186 կայքում մինչեւ մայիսի 4-ը:
Մրցոյթը նախատեսուած է մինչեւ 20 տարեկանների համար. «Մենք կարեւորում ենք յատկապէս դպրոցականների եւ ցածր կուրսերի ուսանողների մասնակցութիւնը Արմռոբոտիքսին: Բացի այդ, մրցոյթները լաւագոյն միջոց են երիտասարդներին մոտիվացնելու, սեփական հնարաւորութիւնները վերագնահատելու եւ իրենց կարողութիւնները ցուցադրելու համար»,- նշում է ԻՏՁՄ գործադիր տնօրէն Կարէն Վարդանեանը:
Մրցոյթի ընթացքում մասնակիցների առջեւ դրուած խնդիրն է նախագծել եւ պատրաստել այնպիսի ռոբոտ, որը պէտք է ճանապարհ անցնի լաբիրինթոսում, գտնի բոլոր վերջնակէտերը եւ ետ վերադառնա իր անցած ամենակարճ ճանապարհով: Դաշտը (լաբիրինթոսը) իրենից ներկայացնում է սպիտակ հարթութիւն, որի վրայ կան սեւ գծեր եւ քառակուսիներ: Լաբիրիթոսն ունի 4 եւ աւելի վերջնակէտեր, որոնցից իւրաքանչիւրը կամայականօրէն կարող է լինել սկզբնակէտ ռոբոտի համար:
Մրցոյթի կազմակերպիչն է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկութիւնների Միութիւնը, գլխաւոր հովանաւորն է «ՎիւաՍել-ՄՏՍ» ընկերութիւնը, աջակիցներն են` «Արթին Վարուժան», «Դ-Լինկ» ընկերութիւնները, ՀՀ Պաշտպանութեան Նախարարութիւնը:
Հայաստանի Ռոբոտների Բաց Առաջնութեան մասին
Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկութիւնների Միութիւնը 2008թ.-ից կազմակերպում է Հայաստանի ռոբոտների բաց առաջնութեան մրցոյթները: Առաջնութեան նպատակն է Հայաստանում վերականգնել եւ զարգացնել ռոբոտաշինութիւնը, մասնաւորապէս մրցոյթների միջոցով ի յայտ բերել ռոբոտաշինութեամբ հետաքրքրուող երիտասարդների, նպաստել նրանց ներգրաւուածութեանը նոր տեխնոլոգիաների բիզնես ոլորտներում:
Առաջնութեան շրջանակում անց են կացուել «Գծին հետեւող ռոբոտ», «Իրեր տարբերակող եւ դասակարգող ռոբոտ», «Ական փնտրող ռոբոտ» մրցոյթները, գործում են դպրոցական խմբակներ, ձեւաւորուել է Արմռոբոտիքս ակումբ, կազմակերպուել են քաղաքային ցուցադրութիւններ, սեմինարներ:
Յաւելեալ Տեղեկութիւնների համար`
Ռուզան Ապրեսեան
ԻՏՁՄ հանրային կապերի մենեջեր
Հեռ.` 091-65-34-99, 010-54-88-81(82)
Կայք` www.uite.org, www.diigitec.am
Էլ. Փոստ`info@uite.org