Ջրամատակարարումը կը դադարեցուի քաղաքի մի քանի վարչական շրջաններում
14-04-2012 17:35:26 | Հայաստան | Տնտեսութիւն
«Երեւան Ջուր» ընկերութիւնը տեղեկացնում է իր յաճախորդներին եւ սպառողներին, որ, «Գառնի-Երեւան» ջրատարի վրայ իրականացուող վթարականխարգելիչ աշխատանքների հետ կապուած, ապրիլի 16-ին ժամը 09.00-ից մինչեւ ապրիլի 17-ը ժամը 21.00-ն կը դադարեցուի հետեւեալ տարածքների ջրամատակարարումը:
( Կենտրոն վարչական շրջանի Տիգրան Մեծի 12-80, Նար-դոսի 5-40, Խորենացի 28-ից բարձր համարների, Քրիստափորի, Օստրովսկու, Բեռնակիրների, Աճեմեան, Բուռնազեան, Միչուրին, Սոււորով, Նեկրասով, Բելինսկի, Արհեստաւորների, Գլինկայ փողոցների եւ նրբանցքների ու յարակից տարածքների,
( Էրեբունի վարչական շրջանի, բացառութեամբ` Արցախի պողոտայի,
( Նուբարաշեն վարչական շրջանի,
( Արարատի մարզի Բարձրաշէն, Դիտակ, Ջրաշեն, Նոր Խարբերդ համայնքների եւ անմիջապէս ջրատարից սնուող միւս տարածքների:
Ընկերութիւնը հայցում է սպառողների ներողամտութիւնը պատճառուած անհանգստութեան եւ կանխաւ շնորհակալութիւն յայտնում ըմբռնման համար