Մրցոյթի հրաւէր. Հայաստանում Էլ-նօտարի տեղեկատուական համակարգի (ՀԷՆՏՀ/AENIS) համար տեխնիկական սարքաւորումների եւ ծրագրային միջոցների գնում


Մրցոյթի հրաւէր. Հայաստանում Էլ-նօտարի տեղեկատուական համակարգի (ՀԷՆՏՀ/AENIS) համար տեխնիկական սարքաւորումների եւ ծրագրային միջոցների գնում

  • 16-04-2012 09:41:25   | Հայաստան  |  Հայտարարություններ
ՄՐՑՈՅԹԻ ՀՐԱՒԷՐ Հայաստանում Էլ-նօտարի տեղեկատուական համակարգի (ՀԷՆՏՀ/AENIS) համար տեխնիկական սարքաւորումների եւ ծրագրային միջոցների գնում 1. Եւրոպայի խորհրդի եւ Եւրոպական միութեան միջեւ ‘Աջակցութիւն Հայաստանում արդարադատութեան մատչելիութեանը' համատեղ ծրագրի շրջանակներում Եւրոպայի խորհուրդը կազմակերպում է մրցոյթի հրաւէր` նպատակ ունենալով պայմանագիր կնքել ՀԷՆՏՀ համար տեխնիկական սարքաւորումներ եւ ծրագրային ապահովում տրամադրելու վերաբերեալ: Պայմանագրի առարկան վերաբերում է տեխնիկական սարքաւորումների եւ ծրագրային ապահովման մատակարարմանը եւ դրանց տրամադրմանը ՀՀ Արդարադատութեան նախարարութեանը, ինչպէս նշուած է Հաւելուածում` Հայաստանի բոլոր շրջաններում նօտարներին տեխնիկական միջոցներով եւ համակարգչային ծրագրերով վերազինելու (մոդուլներ) նպատակով: 2. Եւրոպայի խորհուրդը 47 անդամ պետութիւն ունեցող միջազգային կազմակերպութիւն է, որն օգտւում է արտօնութիւններից եւ անձեռնմխելիութիւններից, համաձայն Արտօնութիւնների եւ անձեռնմխելիութիւնների մասին գլխաւոր համաձայնագրի: Պայմանագիրը ստորագրող կողմի եւ Եւրոպայի խորհրդի քարտուղարութեան միջեւ ցանկացած վէճ կապուած պայմանագրի մեկնաբանման կամ կատարման հետ, որի շուրջ կողմերը չէն կարողանում հասնել բարեկամական համաձայնութեան, համաձայն վերը նշուած Համաձայնագրի Յօդուած 21-ի, պէտք է ներկայացուի արբիտրաժի այն պայմաններով, որոնք սահմանուած էն 1976թ. Փետրուարի 27-ին Գլխաւոր քարտուղարի ստորագրած Թիւ 481 կանոնով, որը հաստատուած է Նախարարների կոմիտէի կողմից: 3. Մրցոյցի բոլոր մասնակիցներից պահանջւում է համապատասխանել հետեւեալ չափանիշներին` Գրանցուած լինել Եւրոպայի խորհրդի որեւէ անդամ պետութիւնում Ունենալ առնուազը երկու տարուայ փորձ ՏՏ ոլորտում: Այս փորձը պէտք է ապացուցուի երրորդ կողմի յանձնարարականներով, որոնցում մանրամասն ներկայացուի նմանօրինակ ծրագրի համար մրցոյթի մասնակցի կողմից իրականացուած աշխատանքի նկարագիրը: Ունենալ ՏՏ սարքաւորում Հայաստան ներկրելու փորձ կամ լինել Հայաստանում գրանցուած ընկերութիւն: Կարողանալ կազմակերպել ապրանքների տարածաշրջանային առաքումը եւ այն աւարտել պատուերը ստանալուց յետոյ 12 շաբաթուայ ընթացքում: Առաջարկը պէտք է համապատասխանի տեխնիկական բնութագրերին եւ ընդհանուր ու յատուկ գնման պայմաններին` նախապայմանով, որ հաշուի չէն առնուի այն առաջարկները, որոնք չէն համապատասխանի այս պահանջին: 4. Ընտրութեան չափանիշները Յայտատնուները կգնահատուէն համաձայն հետեւեալ համեմատական գործօնների` Գին Երաշխիքային պայմաններ Մատչելի առցանց օժանդակութիւն եւ 24/7 համապատասխան սարքավարիչների (դրայուերների) խմբերի մատչելիութեան ապահովում Նմանօրինակ մասշտաբի ծրագրերի իրականացման հաստատուն փորձ 5. Բացառման չափանիշները (a) Բացառման ընդհանուր չափանիշներ` Յայտատուները դուրս կը մնան մրցութային ընթացակարգից, եթէ նրանք` ա. Դատապարտուել էն վերջնական վճռով հետեւեալ մեղադրանքներից որեւէ մէկով կամ մի քանիսով` մասնակցութիւն քրէական կազմակերպութիւնում, կոռուպցիայ, կեղծարարութիւն, փողերի լուացում. բ. Սնանկութեան, լուծարման, գործունէութեան դադարեցման, պարտատէրերին անվճարունակութեան կամ նմանօրինակ այլ ընթացակարգից բխող իրավիճակում է, կամ ենթակայ է նմանօրինակ ընթացակարգի. գ. Ստացել է res judicata վճիռ, որը այնպիսի իրաւախախտում է արձանագրել, ինչը ներգործում է յայտատուի մասնագիտական ամբողջականութեանը կամ ինչը լուրջ մասնագիտական սխալ է. դ. Չի կատարել իր պարտականութիւնները սոցիալական ապահովագրութեան վճարների, հարկերի կամ մաքսերի վճարման առումով` ըստ այն երկրի կանոնադրական դրոյթների, որում գործում է. Բոլոր յայտատուները իրենց յայտը ներկայացնելիս պէտք է իրենց պատասխանատուութեամբ տրամադրեն յայտարարագիր, որով կը հաւաստեն, որ իրենք չէն գտնւում վերոնշեալ որեւէ իրավիճակում: Եւրոպայի Խորհուրդն իրաւունք է վերապահում յաջողակ յայտատուներից պահանջել հետեւեալ օժանդակող փաստաթղթերը` ա. Ա), բ) եւ գ) կէտերի համար ներկայացնել քաղուածք դատական արձանագրութիւններից, իսկ դա չանելու դէպքում տրամադրել հաւասարազօր փաստաթուղթ շահառու երկրի իրաւազօր դատական կամ վարչական իշխանութեան կողմից, որում մատնանշուի, որ նշուած պահանջները բաւարարուած էն: բ. Դ) կէտերի համար` տեղեկանք շահառու երկրի իրաւասու իշխանութեան կողմից: (բ) Բացառման չափանիշներ, որոնք առանձնայատուկ էն այս մրցոյթին` Յայտատուները դուրս կը մնան մրցութային ընթացակարգից, եթէ` Եթէ ընկերութիւնը չունի բաւարար միջոցներ նախատեսուած առաջադրանքները կատարելու համար Չունէն տարեկան շրջանառութիւն, որը երկու անգամ աւելի է տարեկան շնորհուելիք գումարի արժէքից Չի ներկայացրել առաջարկը մրցոյթի տեխնիկական պահանջներին համապատասխան Պատրաստ չէ աւարտել առաքումը պայմանագիրը ստորագրելուց (կամ կանխավճարի ստացումից յետոյ, եթէ դա կիրառելի է) յետոյ 10 շաբաթուայ ընթացքում. Պատրաստ չէ առաքել ապրանք, որը համապատասխանում է ԵԽ համապատասխան կանոնակարգերին կամ նորմերին, եթէ դրանք կիրառելի էն. Պատրաստ չէ ապահովել տեխնիկական փաստաթղթերի պահանջները. Չունի այն բոլոր թոյլտւությունները եւ արտօնագրերը, որոնք պահանջւում էն Հայաստանում կիրառուող օրէնքներով տեխնիկական տեղեկատուութեան պաշտպանութեան ոլորտում. Պատրաստ չէ սարքաւորումներն առաքել փաստաթղթերում մատնանշուած տեղանքներ. Չի ընդունում Եւրոպայի խորհրդի ընդհանուր գնումների ընթացակարգը: Չի ընդունում տեխնիկական առանձնայատկութիւնները, որակաւորման եւ առաքման պահանջները, որոնք կիրառելի էն սոյն մրցոյթի նկատմամբ, ինչպէս նշուած է մրցոյթների յայտարարման վերաբերեալ Հաւելուած I-ում 6. Յայտերի ներկայացումը Փաթեթները, պատշաճ լրացուած ստուգացուցակի հետ (ստուգացուցակի նմուշին եւ այլ անհրաժեշտ փաստաթղթերին ծանօթանալու համար այցելէք http://www.coe.int/t/CallForTenders/default_en.asp) պէտք է ներկայացուէն, ոչ ուշ քան 2012թ. մայիսի 18-ը, կնքուած ծրարով, որի վրայ նշուած լինի հետեւեալը` « A n'ouvrir que par la Commission des Marchռsէ JP Support for Access to Justice in Armenia - contract for the e-notary in Armenia եւ պէտք է ներառուած լինէն մէկ այլ ծրարում, որը հասցեգրուի` CONSEIL DE L'EUROPE 2011AOXXX ոյ l'attention de la Commission des Marchռs BP7 F-67075 Strasbourg Cedex France Դրանք նաեւ պէտք է էլեկտրօնային փոստով ուղարկուէն Մրցոյթների յանձնախմբին` cdm@coe.int: Այլ հասցէով կամ էլեկտրօնային այլ փոստարկղի ուղարկուած յայտերը, ինչպէս նաեւ այն յայտերը, որոնք կուղարկուէն միայն էլեկտրօնային փոստով, կբացառուէն ընթացակարգից: Եւրոպայի խորհրդի եւ նրա Մրցոյթների յանձնախմբի որոշումը յայտի ընդունման կամ մերժման վերաբերեալ բողոքարկման ենթակայ չէ: Եւրոպայի խորհուրդն իրաւունք է վերապահում Ձեզ հետ չկապուել այս մրցոյթի առնչութեամբ, եթէ յայտը չի բաւարարել մատնանշուած չափանիշները կամ նրանում բացակայում է որեւէ պահանջուող տեղեկատուութիւն: Ակնկալւում է, որ պայմանագիրը կը շնորհուի 2012թ. յունիս ամսին` հիմնուելով Եւրոպայի խորհրդի Մրցոյթների յանձնախմբի առաջարկութիւններին, իսկ պայմանագրի կատարման մեկնարկը պլանաւորուած է 2012թ. յուլիսի 13-ին:
  -   Հայտարարություններ