Թիւ 2 ընտրատարածքային ընտրական յանձնաժողովը ապրլի 17-ին, ժամը 15:00-ին կը լսի նոյն ընտրատարածքում պատգամաւորի մեծամասնական թեկնածու Վլադիմիր Կարապետեանի (ՀԱԿ) լիազօր ներկայացուցչի բողոքն ընդդէմ Հհկ-ական մրցակցի կողմից քարոզարշաւի ընթացքում թոյլ տուած խախտումների դէմ: Դիմումատուն խնդրել է, որ նիստին ներկայ լինի նաեւ Երեւան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ներկայացուցիչը:
Ապրիլի 14-ին Վ. Կարապետեանի լիազօր ներկայացուցիչ Պատուական Յովակիմեանը դիմել էր թիւ 2 Ընտրատարածքային ընտրական յանձնաժողովին` նշելով.
«թիւ 2 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով ՀՀԿ կողմից առաջադրուած պատգամաւորութեան թեկնածու Սամուէլ Ֆարմանեանը խախտել է ՀՀ Ընտրական օրեսգրքի 20-րդ յօդուածի 2-րդ մասի պահանջը («...քարոզչական պաստառներ կարող են փակցուել ֆիզիկական կամ իրաւաբանական անձնաց համաձայնութեամբ` նրանց պատկանող կամ նրանց տիրապետման ներքոյ գտնուող շէնքերի, շինութիւնների, տրանսպորտային միջոցների վրայ կամ դրանց ներսում, եթէ այդ տեղերում սոյն յօդուածով արգելուած չէ պաստառներ կպցնելը...»), մասնաւորապէս 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ զանգուածներում եւ Ջրվէժում բազմաբնակարան շէնքերին փակցուած են Սամուէլ Ֆարմանեանի երեք տասնեակից աւելի քարոզչական պաստառները: Ըստ «բազմաբնակարան շէնքի կառավարման մասինէ ՀՀ օրէնքի 11-րդ յօդուածի 9-րդ կէտի` ընդհանուր բաժնային սեփականութեան կառավարման հարցերով որոշումներն ընդունւում են շինութեան սեփականատէրերի ձայների առնուազն երկու երրորդով, որը բացակայում է:
Այս հարցի վերաբերեալ յայտարարութեամբ 11.04.2012թ. հանդէս է եկել նաեւ Երեւանի քաղաքապետարանի Արտաքին ձեւաւորման եւ գովազդի վարչութեան պետ Արազ Բաղդասարեանը` նշելով, որ «բազմաբնակարան շէնքերի պարագայում գովազդների փակցման համար անհրաժեշտ է շէնքի բնակիչների 2/3-ի գրաւոր համաձայնութիւնը` ստորագրութիւններովէ:
Խնդրում եմ համաձայն ՀՀ Ընտրական օրէնսգրքի 50-րդ յօդուածի 1-ին մասի 1-ին եւ 13-րդ կէտերի` միջոցներ ձեռնարկել օրէնքի խախտումը վերացնելու ուղղութեամբէ:
Վլադիմիր Կարապետեանի լիազօր ներկայացուցիչը դիմումը հասցէագրել է միաժամանակ նաեւ Երեւան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Մելիք Գասպարեանին` յորդորելով նրան «համաձայն ՀՀ Ընտրական օրէնսգրքի 20-րդ յօդուածի 9-րդ կէտի` կատարել իր պատուիրուած լիազօրութիւնը` օրէնքի դրոյթների խախտմամբ փակցուած քարոզչական պաստառները վերացնել»:
Ըստ Վլադիմիր Կարապետեանի ընտրական շտաբի հաղորդագրութեան, դիմումին կցուել է օրինախախտումը փաստող լուսանկար: