Տեղի է ունեցել քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի կառավարման խորհրդի նիստ


Տեղի է ունեցել քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի կառավարման խորհրդի նիստ

  • 16-04-2012 16:48:11   | Հայաստան  |  Տնտեսութիւն

Վարչապետ Տիգրան Սարգսեանի նախագահութեամբ կայացել է Հիւսիս-Հարաւ ճանապարհային միջանցքի եւ քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը: Ըստ ՀՀ կառավարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան, օրակարգի առաջին հարցով խորհուրդը հաստատել է «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր. Ծրագիր 1» (Ծրագիր) (յատուկ գործողութիւններ) վարկային համաձայնագրի շրջանակում մշակուած Ծրագրի կառավարման եւ ինստիտուցիոնալ կարողութիւնների ամրապնդման խորհրդատուի տեխնիկական առաջադրանքը, ծառայութիւնների բիւջէն, առաջարկ ներկայացնելու հրաւէրը (RFP) եւ խորհրդատուի ընտրութեան մրցոյթի շրջանակում հետաքրքրութեան յայտեր ներկայացրած կազմակերպութիւնների կարճ ցուցակը: Նիստում քննարկուել է ՀՀ կառավարութեան 27.05.2010 թ. ,Հիւսիս-Հարաւ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակում ՀՀ վարչական սահմաններում գտնուող որոշ տարածքներում բացառիկ` գերակայ հանրային շահ ճանաչելու մասինէ N 931-ն որոշման մէջ փոփոխութիւններ կատարելու հարցը:
  -   Տնտեսութիւն