Էդուարդ Նալբանդեան. Հայ-բելառուսական յարաբերութիւնները դինամիկ են զարգանում


Էդուարդ Նալբանդեան. Հայ-բելառուսական յարաբերութիւնները դինամիկ են զարգանում

  • 16-04-2012 17:11:01   | Հայաստան  |  Քաղաքական

Հայաստանի ու Բելառուսի միջեւ յարաբերութիւնները դինամիկ են զարգանում, երկրները լաւ համագործակցում են միջազգային կազմակերպութիւնների` ՄԱԿ- ի, ԷԱՀԿ- ի, ԱՊՀ- ի, ինչպէս նաեւ այլ միջազգային կազմակերպութիւնների շրջանակներում: Ապրիլի 16-ին Բելառուսի ԱԳ նախարար Սերգեյ Մարտինովի Հայաստան կատարած երկօրեայ պաշտօնական այցի շրջանակում հրաւիրուած ասուլիսում յայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդեանը, յաւելելով, որ գոհացուցիչ է համագործակցութիւնը Հայաստանի մարզերի ու Բելառուսի շրջանների միջեւ, հայ եւ բելառուս գործընկերներն իրար հետ կոնկրէտ ծրագրեր են իրագործում: Իսկ Սերգեյ Մարտինովն իր հերթին ընդգծել է, որ իրենք առաւել շեշտադրումներ են անում տնտեսական համագործակցութեան վրայ: Ըստ նրա, երկու երկրները փորձում են դուրս գալ սովորական արտահանման ու ներմուծման ձեւաչափից ու ջանքեր են գործադրում նոր տարբերակներ գտնել համատեղ արտադրութիւն կազմակերպելու ուղղութեամբ: «Դուք հաւանաբար գիտէք, որ Բելառուսը գիւղատնտեսական արտադրութեամբ համարւում է յաջող երկիր, չնայած անբարենպաստ եղանակային պայմաններին: Նաեւ գույուղատնտեսական տեխնիկայի, սարքաւորումների ու մեքենաշինութեան արտադրութեամբ է յաջողուած: Այդ պատճառով սկսում ենք լիզինգի սխեմայի իրագործման աշխատանքներ: «Պրոմ ագրայ լիզինգ» լիզինգային կազմակերպութիւն ենք բացել Հայաստանում եւ դա կ'օգնի գործին»,- նշել է Բելառուսի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը: Ընդգծելով, որ Հայաստանում գործում է հայ- բելառուսական առեւտրի կենտրոն, Բելառուսի արտաքին գործերի նախարարը յայտնել է նաեւ, որ իրենք հետաքրքրուած են, որպէսզի Բելառուսում եւս բացուի հայ- բելառուսական առեւտրի կենտրոն: Բելռաուսական կողմը յոյս ունի նաեւ, որ Բելառուսում կը բացուի հայկական կոնեակի շշալցման արտադրութիւն:
  -   Քաղաքական