«Սարդարապատէ շարժումը նոր ծնուող քաղաքական համակարգի եւ մշակոյթի նախաձեռնութիւն »


«Սարդարապատէ շարժումը նոր ծնուող քաղաքական համակարգի եւ մշակոյթի նախաձեռնութիւն »

  • 17-04-2012 11:55:07   | Հայաստան  |  Քաղաքական

Վերջին օրերի ընթացքում զանգուածային լրատուամիջոցներում եւ սոցիալական ցանցերում շահարկուեց ՀՀԿ համամասնական ցուցակում «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Տիգրան Խզմալեանի կնոջ` Երեւանի պետական բժշկական համալսարանի կլինիկական ֆարմակոլոգիայի ամբիոնի վարիչ Նարինէ Միրզոյեանի անուան յայտնուելու հանգամանքը: Հեռու մնալով լարուած ծուղակից, «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը խնդրի շահարկման օրերին որոշեց զերծ մնալ որեւէ մեկնաբանութիւնից: Այժմ, երբ շահարկման ալիքը մարման մօտ է եւ Նարինէ Միրզոյեանի անունն իր դիմումի համաձայն օրէնքով սահմանուած կարգով արդէն հանուել է ՀՀԿ ցուցակից, «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը յայտարարում է հետեւեալը` 1. Տիգրան Խզմալեանի կնոջը` Նարինէ Միրզոյեանին մարդկային եւ գործընկերային յարաբերութիւնների վրայ հիմնուած վստահութիւնը չարաշահելու միջոցով ՀՀԿ ցուցակում ընդգրկելը քրէաօլիգարխիկ վարչախմբի ձեռնարկած յատուկ գործողութիւն էր, որի նպատակը «սարդարապատէ շարժումը եւ նրա անդամին վարկաբեկելն էր: 2. Տիգրան Խզմալեանի եւ նրա ընտանիքի պատուի, արժանապատուութեան ու բարի համբաւի դէմ ուղղուած տեղեկութային արշաւին վարչախումբը եւ տիտղոսակիր ընդդիմութիւնը ներկայացնող Զլմ-ների ու դրանց առանձին ներկայացուցիչների համերաշխ մասնակցութիւնը վկայում է նրանց` սոցիոմշակութային նոյնութեան հիմքով խորքային գործակցութեան, ընդամէնը քաղաքական իշխանութեան հետամուտ լինելու եւ պետութեան ու ազգի առջեւ ծառացած պրոբլեմների նկատմամբ կատարեալ անտարբերութեան մասին: 3. Մեռնող քաղաքական համակարգն ու մշակոյթը ներկայացնող ուժերի կողմից երկրում ծաւալուող դիմադրական շարժման, ընդ որում եւ «սարդարապատէ շարժման ձեռնարկումները վիժեցնելու եւ որդեգրուած ընթացքը կասեցնելու բոլոր փորձերն ի սկզբանէ դատապարտուած են ձախողման, քանզի այս շարժումը նոր ծնուող քաղաքական համակարգի եւ մշակոյթի նախաձեռնութիւն:
  -   Քաղաքական