Ահարոն Ադիբեկեան. ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն անհասանելի են այլ կուսակցութիւնների կողմից շրջանցուելու համար


Ահարոն Ադիբեկեան. ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն անհասանելի են այլ կուսակցութիւնների կողմից շրջանցուելու համար

  • 17-04-2012 13:25:03   | Հայաստան  |  Քաղաքական

Ըստ «Սոցիոմետր»սոցիոլոգիական հետազօտութիւնների կենտրոնի անցկացրած մոնիթորինգային հարցումների, երեւանում հայաստանի Հանրապետական կուսակցութիւնն ունի 37 տոկոս որոշուած ձայներ, «ԲՀԿ»-ն` 34 տոկոս, ՀԱԿ-ը` 8,5 տոկոս, ՕԵԿ-ն ու ՀՅԴ-ն` 6,7-ական տոկոս, «Ժառանգութիւնը»` 5,5 տոկոս: ինչպէս «Նոյեան Տապան»մամուլի սրահում անցկացուած ապրիլի 17-ի ասուլիսում նշեց «սոցիոմետրէ կենտրոնի ղեկավար ահարոն Ադիբեկեանը, կասկածի տակ է, թէ ընտրողների եւս 37,5 տոկոսը կգնա՞յ ընտրութիւնների, թէ՞ ոչ, եւ գնալու դէպքում ո՞ր կուսակցութեանը ձայն կը տայ: Ըստ սոցիոլոգի, «Բարգաւաճ Հայաստան» եւ Հայաստանի Հանրապետական կուսակցութիւնները անհասանելի են այլ կուսակցութիւնների կողմից շրջանցուելու համար: Ըստ նրա, հնարաւոր կոալիցիայ կազմելու առումով կարեւոր երրորդ տեղի համար բաւականին մեծ շանսեր կարող են ունենալ «Օրինաց երկիր» եւ Հայ Յեղոփոխական Դաշնակցութիւն կուսակցութիւնները: Սոցիոլոգը գտնում է, որ «ՀԱԿ-ի հետ ընկերութիւն անելու ցանկութիւնը կարող է քիչ լինելէ` նրանց մերժողական դիրքի եւ մաքսիմալիստական պահանջների` «կամ ամէն ինչ կամ ոչինչ», պատճառով: Հարցականի տակ է մնում «ժառանգութիւնը», որը սոցիոլոգի համոզմամբ, դարձել կամ մնացել է մէկ անձի կուսակցութիւն, ուստի ամէն ինչ կախուած է նրանից, թէ Րաֆֆի Յովհաննիսեանն իր անձնական վարկանիշով կը կարողանա՞յ ««ժառանգութեան> սայլը տանել Ազգային ժողով»: Ահարոն Ադիբեկեանը թերահաւատ է մեծամասնական ընտրակարգով «ժառանգութեանէ պատգամաւորութեան թեկնածուների յաջողելու հարցում: ըստ նրա, մեծամասնական ընտրակարգով ընտրութիւնների հարցում կարեւոր է այս կամ այն կուսակցութեան յաջող հանդէս գալը Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրութիւններում. «հանրապետականը բացի ընդհանուր ձայներից` ունի մօտ 700 համայնքի ղեկավար, ունի մարզպետներ, ունի տեղական պատգամաւորական մի մեծ կորպուս, հյդ-ն ունի 50 համայնք, Օեկ-ը` 80, «բարգաւաճ հայաստանէ կուսակցութիւնը` 70 համայնք»,- պարզաբանեց Ահարոն Ադիբեկեանը: Ըստ «Սոցիոմետրի» ղեկավարի, երկրորդ պլանի կուսակցութիւնները հիմնականում իրենց ակտիւութիւնը դրսեւորում են Երեւանում, չափաւոր` Գիւմրիում եւ Վանաձորում, քանի որ նրանց կազմակերպչական եւ մարդկային ռեսուրսները բաւարար չեն հայաստանի ամբողջ տարածքում նոյն ակտիւութիւնը դրսեւորելու համար: Բացի այդ, Երեւանի ընտրողն աւելի իրազեկ է, եւ այստեղ ընդդիմութիւնն աւելի մեծ շանսեր ունի ձայներ հաւաքելու, քան մարզերում, որտեղ «ձայները բաւականին վերահսկուող են»: Սոցիոլոգն, այդուհանդերձ, խորհուրդ տուեց լրագրողներին հետեւել երկրորդ պլանի կուսակցութիւններին` դրանք կարող են դառնալ վճռորոշ ընտրահատուածում: Ըստ հարցումների, երեւանում հետաքրքրութիւնը ընտրութիւնների նկատմամբ միջին հանրապետականին մօտ է` մօտ 30 տոկոսը չի հետաքրքրւում ընտրութիւններով, 69 տոկոսը հետամուտ է կարեւոր քաղաքական իրադարձութիւններին: Ըստ Ահարոն Ադիբեկեանի, հարցումները ցոյց են տուել, որ կտրուկ աճել է քաղաքացիների քաղաքական գիտակցութեան մակարդակը, նրանք յստակ տարբերակում են, թէ խնդիրների որ խմբի լուծման համար պատասխանատու են գերագոյն իշխանութիւնները` ի դէմս նախագահի, վարչապետի, որոնց համար` Ազգային Ժողովը, քաղաքապետը, թաղապետը եւ որ հարցերն իրենք` քաղաքացիները, պէտք է լուծեն: Մասնաւորապէս, 71 տոկոսը գտնում է, որ իրենք պէտք է լուծեն իրենց խնդիրները, իսկ 20 տոկոսը` բնակչութեան չքաւոր հատուածը, գտնում է, որ իրենց խնդիրների լուծմանը պէտք է աջակցեն համանքի կամ հանրապետութեան ղեկավարները: Հարցուածների 25 տոկոսը գտնում է, որ իշխանութիւնները կատարել են պահանջուածից աւելին, 33 տոկոսը` պահանջուածից քիչ, մօտ 36,5 գտնում է, որ իշխանութիւններն աշխատել են հիմնականում սեփական կարիքների կամ իւրայինների համար: Հարցուածների 58-59 տոկոսը գոնէ բաւարար չափով գոհ է, իսկ 36,5 տոկոսը կտրուկ դժգոհ է իշխանութիւնների աշխատանքից:
  -   Քաղաքական