Մրցակցային իրավիճակի ուսումնասիրութեան նպատակով Տնտեսական մրցակցութեան պաշտպանութեան պետական Յանձնաժողովը պարբերաբար դիտարկումներ է իրականացնում տարբեր ապրանքային շուկաներում: Յանձնաժողովը աւարտել է հերթական վերլուծութիւնը մի քանի շուկաներում եւ պարզել դրանցում առկայ կենտրոնացուածութեան աստիճանը:
Նման վերլուծութիւնները կարեւոր են այնքանով, որ բացայայտւում են տուեալ ոլորտում գերիշխող տնտեսվարողները եւ Յանձնաժողովը աւելի խիստ եւ ուղղորդուած վերահսկողութիւն է իրականացնում կենտրոնացուածութեան բարձր աստիճան ունեցող շուկաներում` հնարաւոր չարաշահումները կանխարգելելու եւ սահմանափակելու նպատակով:
Եվ այսպէս, հերթական ուսումնասիրութիւնը ընդգրկում է 5 ապրանքային շուկայ, որոնցից բարձր կենտրոնացուածութեան աստիճան ունի միայն մէկը: Իսկ ընդհանուր առմամբ, ՏՄՊՊՀ դիտակէտում յայտնուած բոլոր շուկաներն էլ մրցակցային են:
Մրցակցային իրավիճակը բնական հիւթերի շուկայում
«Բնական հիւթեր» ապրանքային շուկայում 2011- ին գործունէութիւն են իրականացրել 56 տնտեսվարողներ, որոնցից իրացման առաւել մեծ ծաւալներ ունեն «Ադամիւմ»ընկերութիւնը` (21,13 % մասնաբաժին), «Կոկայ Կ'ոլայ ՀԲՔ Արմէնիա» ընկերութիւնը` (16,74 % մասնաբաժին) եւ «Սիս Նատուրալը» ` (13,47 % մասնաբաժին): Յանձնաժողովի դիտարկմամբ բնական հիւթերի շուկայում գերիշխողներ չկան:
ՏՄՊՊՀ-ը վերլուծել է նաեւ «Երշիկեղենի» շուկայում առկայ մրցակցային իրավիճակը
Երշիկեղէնի արտադրութեան եւ իրացման ոլորտում գործունէութիւն են իրականացրել 43 տնտեսվարողներ: Իրացման առաւել մեծ ծաւալներ ունեն «Մուշ» ընկերութիւնը` 19,59 % բաժնով, «Աթենք» ընկերութիւնը` 13,98 % բաժնով, եւ «Բեկոն Պրոդուկտը» ` 12,50 % մասնաբաժնով: Յանձնաժողովի դիտարկմամբ, այս շուկայում եւս գերիշխող տնտեսվարողներ չկան, այն ունի կենտրոնացուածութեան միջին աստիճան:
«Մակարոնեղեն» ապրանքային շուկայի ուսումնասիրութեան արդիւնքները
Այս ոլորտում գործում են 95 տնտեսվարողներ: Առաւել խոշորներն են «էյ-Էյ-էֆ-Փի-Սի» ընկերութիւնը` 15,8 % , «Ջի Էյջ Սթորիջ Էնթերփրայզա» ընկերութիւնը` 9,3 % եւ «Թալգրիգ» ընկերութիւնը` 9,2 % մասնաբաժիններով: Այս ապրանքային շուկան ունի կետրոնացուածութեան ցածր աստիճան:
Յանձնաժողովը ուսումնասիրել է նաեւ ալկոհոլային խմիչքների 2 նոր շուկաներ, որոնք նախկինում չեն եղել մրցակցային մարմնի տեսադաշտում: Խօսքը գինի եւ կոնեակ ապրանքային շուկաների մասին է: Այս ոլորտում կատարուած նախկին ուսումնասիրութիւնները ամբողջական պատկերացում չեն տալիս գործող տնտեսվարողների եւ նրանց իրական ծաւալների վերաբերեալ, քանի որ յատկապէս վերջին տարիներին տեսանելի են կ'առուցուածքային էական փոփոխութիւններ:
Որքանով են մրցակցային «Գինի» եւ «Կոնեակ» ապրանքային շուկաները
«Գինի»ապրանքային շուկ այում ուսումնասիրուել է 41 տնտեսվարողների գործունէութիւնը: Իրացման առաւել մեծ ծաւալներ ունեն 3-ը: Դրանք են. «Պռօշեանի կոնեակի գործարանը»` 22,60 % բաժնով, «Վեդի ալկո» ընկերութիւնը` 16,68 % բաժնով եւ «Հոկտեմբերեանի կոնեակի գործարանը»` 14,22 % մասնաբաժնով: Շուկան ամբողջութեամբ մրցակցային է. Գերիշխող տնտեսվարողներ չկան:
Ինչ վերաբերում է տեղական կոնեակի արտադրութեանը, ապա Յանձնաժողովի ուսումնասիրութեան համաձայն, այս շուկայում իրացման առաւել խոշոր ծաւալներ ունեն 3 գերիշխող ընկերութիւններ` «Երեւանի կոնեակի գործարանը», «Պռօշեանի կոնեակի գործարանը» եւ «Հոկտեմբերեանի կոնեակի գործարանը»:
Եւ այսպէս, ՏՄՊՊՀ-ը առաւել խիստ վերահսկողութիւն կ'իրականացնի գերիշխող տնտեսվարողների գործունէութեան նկատմամբ, մշտապէս կը վերահսկուի վերջինների վարքագիծը`կանխելու եւ բացառելու հնարաւոր խոչընդոտներն ու չարաշահումները`ի վնաս սպառողի կամ շուկայում համեմատաբար փոքր ծաւալներ ունեցող տնտեսվարողի: