Ծեծկռտուք Թեղուտում. 20-ը` ընդդէմ 6-ի (ՏԵՍԱՆԻՒԹ)


Ծեծկռտուք Թեղուտում. 20-ը` ընդդէմ 6-ի (ՏԵՍԱՆԻՒԹ)

  • 18-04-2012 13:04:01   |   |  Մամլո հաղորդագրություն



Թեղուտի երէկուայ միջադէպի հետ կապուած ներկաները պատմեցին, որ Vallex-ի անվտանգութեան աշխատակիցները ոչ միայն խմած վիճակում ծեծկռտուք են սարքել Թեղուտում, այլեւ "օգնութեան" են կանչել Ալաւերդուց կառատէիստների: 20 հոգին` ընդդէմ 6 հոգու: Արդիւնքում երկու երիտասարդներ ստացել են վնասուածքներ,եւ եւս մէկը ծանր ոտքի կոտրուածքներով հիւանդանոցում է: Յարուցուել է քրէական գործ: երեկ Թեղուտում լարուած վիճակ էր, գիւղացիները փակել էին հանք տանող ճանապարհը եւ թոյլ չէին տալիս "Vallex ՓԲԸ" աշխատակիցներն մուտք գործել հանքի տարածք, մինչեւ որ մեղաւորները կը պատժուեն: Հանքում ներկայումս աշատող թեղուտցին ստանում է 60-80 հազար դրամ աշխատավարձ, իսկ 300-350 հազար դրամ աշատավարձ կարող են ստանալ միայն կազմակերպութեան ծանօթ-բարեկամները: Թեղուտցի մի պապիկ ասաց."Մենք մեր ապագան զոհել ենք, յանուն այսօրուայ ներկայի, բայց այսօր էլ ինչպէս տեսնում էք բարձր աշխատավարձով աշխատատեղերը թեղուտցուն չեն պատկանում": Տուժածի մայրը փաստում է. "Ասել են արագ էք քշել թօզ էք արել, թօզը մեզ խեղդում ա, երէկ անձրեւ չէր եկել, երէկ գայիք, կը տեսնէիք: Ես էլ պատուհան չեմ բացում թօզի դարդից, կոկորդս խեխտւում ա, լուացք էլ չենք կարողանում փռել..." Թեղուտցին փաստում է, որ այսօր իսկ հանքի պայթեցումներից Թեղուտում շատ փոշոտ վիճակ է...Մնացած մանրամասները տեսանիւթիւմ: Թեհմինէ Ենոքեան
  -   Մամլո հաղորդագրություն