Ցաւակցական հեռագիր` ՀՀ արուեստի վաստակաւոր գործիչ Էդուարդ Ղազարեանի մահուան կապակցութեամբ


Ցաւակցական հեռագիր` ՀՀ արուեստի վաստակաւոր գործիչ Էդուարդ Ղազարեանի մահուան կապակցութեամբ

  • 18-04-2012 16:23:29   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանն ապրիլի 18-ին ցաւակցական հեռագիր է յղել Հայաստանի Հանրապետութեան արուեստի վաստակաւոր գործիչ, իր եզակի արուեստով ողջ աշխարհին հիացրած եւ զարմացրած մանրաքանդակի անզուգական վարպետ, անուանի երաժիշտ Էդուարդ Ղազարեանի մահուան կապակցութեամբ: Հանրապետութեան ղեկավարը խորին ցաւակցութիւն է յայտնել Ղազարեանների ընտանիքին, տաղանդաշատ արուեստագէտի հարազատներին եւ մերձաւորներին: Այս մասին «ՆՏ»-ին յայտնեցին ՀՀ նախագահի մամլոյ գրասենեակից:
  -   Մամլո հաղորդագրություն