ՀՀ Նախագահ Սերժ Սարգսեանի աշխատանքային այցն Ջերմուկ քաղաք
18-04-2012 17:27:19 | | Քաղաքական
Վայոց Ձորի մարզում Նախագահ Սերժ Սարգսեանի աշխատանքային այցն այսօր մեկնարկել է Ջերմուկ քաղաքի «Արմենիա» առողջարանային կենտրոնի դիմաց կառուցուող նոր հիւրանոց-ջրաբուժարանի շինհրապարակ այցելութեամբ:
Առողջարանային եւ զբօսաշրջային այս քաղաքում մինչեւ 150 աշխատատեղ ապահովող նոր հիւրանոցի կառուցումը կ'աւարտուի 2013թ.: Հանրապետութեան ղեկավարին զեկուցել են, որ արդէն աւարտուած են շէնքի երկաթբետոնէ կմախքի աշխատանք¬ները: Եղանակի բարենպաստ պայ¬ման¬ների պարագայում, կը սկսուեն շէնքի քարային, տանիքի ծածկման, միջնորմային պա¬տերի, դռների եւ պատուհանների, յատակների ու երեսպատման աշխատանքները: 2013թ. արդէն կ'իրականացուեն շէնքի ներքին յարդարման, ինժեներական ենթակառուցուածքների եւ արտաքին բարեկարգման աշխատանքները, որոնց աւարտից յետոյ ջերմուկցիներն ու քաղաքի այցելուները հնարաւորութիւն կ'ունենան եւս մէկ հիւրանոցում շատ աւելի բարձրակարգ պայմաններում որակեալ ծառայութիւններ ստանալ:
Վայոց Ձորի մարզ աշխատանքային այցի ծրագրի շրջանակներում Նախագահն այցելել է նաեւ «Վեդի Ալկո» ընկերութեան «Գետափի» գինու գործարան: այստեղ Հանրապետութեան ղեկավարին ծանօթացրել են գործարանի արտադրական հզօրութիւններին, պայմաններին եւ զարգացման ծրագրերին, որոնցից մէկն էլ 2012թ. նախատեսուած գինենիւթերի պահպանման արտադրամասի կառուցումն է: Գործարանի պատասխանատուների հաւաստմամբ, այն հնարաւորութիւն կը տայ լրացուցիչ 60 հազար դեկալիտր գինենիւթ պահպա¬նել ջերմային արդիւնաւէտ պայմաներում: Ընկերութիւնն ունի 47 հիմնական եւ 120 սեզոնային աշխատակից, որոնց միջին ամսական աշխատավարձը կազմում է 73-80 հազար դրամ: 2000թ-ից ընկերութիւնը հիմնել է իր սեփական խաղողի այգիները եւ տարբեր տեսակի պտղատու այգիներ:
Այս մասին «ՆՏ»ին յայտնեցին ՀՀ նախագահի մամլոյ գրասենեակից: