«Ընտրական համակարգեր կ'ենտրոն»ՀԿ-ն դիտորդական առաքելութիւն կ'իրականացնի ՀՀ Արագածոտնի մարզում եւ Երեւան քաղաքում
19-04-2012 14:46:50 | Հայաստան | Քաղաքական
«Ընտրական համակարգեր կ'ենտրոն» հասարակական կազմակերպութիւնը 2012 թուականի մայիսի 6-ին դիտորդական առաքելութիւն կ'իրականացնի ՀՀ Արագածոտնի մարզում եւ Երեւան քաղաքում: Կազմակերպութիւնը դիտորդական առկաքելութիւնը կ'իրականացնի այս նպատակով ներգրաւուած եւ վերապատրաստում անցած երիտասարդ դիտորդների միջոցով:
Դիտորդների վերապատրաստումը, ինչպէս նաեւ ՀՀ Արագածոտնի մարզի ընտական տեղամասերում դիտորդական առաքելութիւնը կազմակերպւում է «Աջակցութիւն Հայաստանում երկու ընտրական փուլերին» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է ԵԱՀԿ երեւանեան գրասենեակը` Եւրոպական միութեան ֆինանսական օժանդակութեամբ:
Երեւան քաղաքում դիտորդական առաքելութիւնը «ընտրական համակարգեր կենտրոնէ հասարակական կազմակերպութիւնը կ'իրականացնի իր ռեսուրսներով: Երեւան քաղաքում կ'աշխատեն կազմակերպութեան թուով 122 դիտորդներ:
Դիտորդական առաքելութիւնը կ'իրականացուի ինչպէս ընտրատեղամասերին ամրագրուած դիտորդների, այնպէս էլ շրջիկ դիտորդական խմբերի միջոցով: Դիտորդները ընտրատեղամասէր կ'այցելեն նաեւ մայիսի 5-ին` ընտրական յանձնաժողովների աշխատանքներին հետեւելու համար:
Դիտորդական առաքելութեան շրջանակներում կազմակերպութիւնը կ'իրականացնի նաեւ փաստահաւաք գործունէութիւն` կուսակցութիւնների, թեկնածուների, այլ հասարակական կազմակերպութիւնների հետ հանդիպումների միջոցով:
Փաստահաւաք գործունէութեան, ընտրութիւնների նախորդ օրը եւ ընտրութիւնների օրը դիտորդական առաքելութեան իրականացման արդիւնքում կազմակերպութիւնը կը պատրաստի համապատասխան զեկոյցնէր (համառօտ զեկոյց մայիսի 7-ին եւ հիմնական զեկոյցը մայիսի վերջին), որոնք կը տրամադրուեն ՀՀ Կենտրոնական ընտրական յանձնաժողովին, ընտրական գործընթացներում ներգրաւուած հիմնական դերակատարներին:
Դիտորդների վերապատրաստման եւ Արագածոտնի մարզում դիտորդական առաքելութեան իրականացման համար ԵՄ-ն ֆինանսաւորում է 2.836.000 (2 միլիոն ութ հարիւր երեսունվեց հազար) ՀՀ դրամ: